478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԶԵԱԲ-ի անցկացրած հարցման մասնակիցների ավելի քան 25 տոկոսը նախընտրում է աշխատանքային միգրացիան Ռուսաստանում
17:57
23 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Զարգացման եվրասիական բանկի կողմից իրականացված «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» հարցման մասնակիցների 26 տոկոսը նախընտրում է աշխատանքային միգրացիան Ռուսաստանում:

«Այն հարցին, թե ո՞ր երկրներում կցանկանայիք ժամանակավորապես աշխատել, եթե նման հնարավորություն ընձեռվեր, հարցվածների 26 տոկոսը նշել է Ռուսաստանը», - ասաց «Եվրասիական մոնիտոր» գործակալության տնօրեն Իգոր Զադորինը երեքշաբթի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ընթացքում, որը կազմակերպվել էր «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» ծրագրի արդյունքները ներկայացնելու համար:

Միաժամանակ 2013 թ.-ին Ռուսաստանում աշխատանքային միգրացիան նախընտրել է հարցվածների 30 տոկոսը:

Ըստ հարցման՝ հայ հարցվածների 82 տոկոսը անձնական կապեր ունի նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Ուսումնասիրության մեջ ամփոփված են ԱՊՀ-ի 11 երկրներում և Վրաստանում անցկացված հարցման արդյունքները՝ ավելի քան 13 հազար մարդ: Հարցումն անցկացվում է՝ հաշվի առնելով հարցվածների սեռը, տարիքը և բնակության աշխարհագրությունը:

Հայաստանի միգրացիայի պետական գործակալության տվյալներով՝ 2013 թ.-ին Ռուսաստանում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 53700 աշխատանքի թույլտվություն: Բացի այդ, նախորդ տարի ՌԴ-ում մասնավոր անձանց մոտ աշխատանքի ընդունվելու արտոնագիր է տրամադրվել Հայաստանի 95800 քաղաքացու:

«Ինտեգրացիոն բարոմետր» նախագիծը գործում է 2012 թ.-ից: Այն իրականացվում է ԶԵԱԲ-ի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և «Եվրասիական մոնիտորի» հետ համատեղ:

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: