484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները հուլիսին աճել են 25 տոկոսով՝ կազմելով 168,7 մլն դոլար
16:05
05 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2014 թ.-ի հուլիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված մասնավոր փոխանցումներն ամսվա ընթացքում ավելացել են 25 տոկոսով՝ կազմելով մոտ 168,7 մլն դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ Ռուսաստանից կատարված փոխանցումները հուլիսին, 2013 թ.-ի հուլիսի համեմատ, նվազել են 6,6 տոկոսով:

Մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 86,6 տոկոս: Միաժամանակ 2013 թ.-ի տվյալներով Ռուսաստանից մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ-ի մոտ 16 տոկոսը (1,6 մլրդ դոլար):

Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը հուլիսին կազմել է 17 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,15 տոկոսով (ամսվա ընթացքում 4,4 տոկոսի աճ): Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 151,6 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսի համեմատ նվազելով 6,3 տոկոսով (ամսվա ընթացքում 28 տոկոսի աճ):

ԿԲ-ի տվյալներով՝ 2014 թ.-ի հուլիսին երկիր ստացված դրամական միջոցների ծավալը կազմել է ավելի քան 194,7 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսի համեմատ նվազելով 4,42 տոկոսով (ամսվա ընթացքում 18,6 տոկոսի աճ): 2013 թ.-ի արդյունքում այդ գումարը կազմել է 1869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 17,3 տոկոսը  ($1 – 410,15 դրամ):—0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։