484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–հուլիսին կազմել է 731.1 մլն դոլար
17:52
01 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 731.1 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4.1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 22.2 տոկոսը։

Հայաստանից դեպի Ռուսաստան այս տարվա հունվար–հուլիսին իրականացված արտահանումը կազմել է մոտ 164.7 մլն դոլար` նվազելով 6.1 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 566.4 մլն դոլար` ավելանալով 7.4 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 887,8 մլն դոլար (չի փոխվել 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ), ԵՄ երկրների հետ` 940.6 մլն դոլար (1.4 տոկոսի աճ և բաժնեմասը`28.6 տոկոս )  և այլն երկրների հետ` 1 461.1 մլն դոլար (7.2 տոկոսի աճ և բաժնեմասը`44.4 տոկոս)։

Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմում է 261.1 մլն դոլար (30.4%–ի աճ և համախառն ծավալի բաժնեմասը` 3,9%), Իտալիայի հետ` 125.8 մլն (20.3%–ի աճ, բաժնեմասը`3,8%), Չինաստանի հետ` $308.2 մլն դոլար (30.3%–ի աճ, բաժնեմասը` 9,4% ), Իրանի հետ` $151,8 մլն դոլար  (9.6 %–ի անկում, բաժնեմասը` 4,6%), ԱՄՆ-ի հետ` $130,4 մլն դոլար (6.7%–ի անկում, բաժնեմասը`4%), Թուրքիայի հետ`$125,9 մլն դոլար (16.1%–ի աճ, բաժնեմասը` 3,8%)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ի հունվար–հուլիսին կազմել է մոտ 3 289,5 մլն դոլար (1 տոկոսի աճ)։ Միաժամանակ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 847,5 մլն դոլար` ավելանալով 2.8 տոկոսով, իսկ ներկրման ծավալը`2 442 մլն դոլար` ավելանալով 3.7 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 594,5 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։