486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անվտանգ երթևեկության հարցերով հանձնաժողովի նիստին
14:08
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի սեպտեմբերի 2-3-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի  անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովի 4-րդ նիստին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներկայացնելու է գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը:

Նախատեսվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:

Մասնակիցները քննարկելու են մոտ 10 հարց, որոնք վերաբերվում են ԱՊՀ մասնակից-պետությունների, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի երկաթուղային գծանցների անվտանգությանը, գնացքների անվտանգ երթևեկության խախտումների ծառայողական քննության ընթացքին:

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովը ստեղծվել է 2013 թվականի մայիսին Դուշանբեում կայացած Խորհրդի 58-րդ նիստի որոշման շրջանակներում:

Հանձնաժողովի հիմնական նպատակներն են՝ Խորհրդի որոշումների իրականացումը, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգ երթևեկության ապահովումը, միջոցառումների կոորդինացումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության մակարդակի բարձրացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0– Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: