484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքերի դիմաց փոխանցվել է պետությանը
13:37
21 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պարտքերի դիմաց փոխանցվել է պետությանը,  հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել պարտքի դիմաց գույքի ընդունման միջոցառումների իրականացման վերաբերյալ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Հաշվի առնելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի` պետության առջև 10 մլրդ 207 մլն դրամի (շուրջ 25 միլիոն դոլար) չափով վարկային պարտքի տեսքով պարտքերը և այլ պարտքեր, այդ թվում, պետտուրքերի գծով, ՄՀՀ–ի ընդհանուր պարտքը կազմել է 10 մլրդ 400 մլն դրամ (25.5 միլիոն դոլար)»,– ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա, Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) նախարարությանն առաջարկել է անցկացնել ՄՀՀ–ի գույքի հաշվառում և գրանցել համալիրի սեփականության իրավունքը Հայաստանի պաշտպանության նախարարության բալանսում։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի մայիսի 19–ին։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն, նախօրեին աճուրդի դրված լոտի սկզբնական գինը կազմում է 19.35 մլրդ դրամ (46,8 մլն դոլար)։ Ենթադրվում է, որ աճուրդը կտևի մինչև մայիսի 29–ը։

Համալիրի ընդհանուր մակերեսը  46335.7քմ է` չհաշված օժանդակ շինությունները և լողավազանը։  Համալիրի տարածքում կա նաև սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա։

Ավելի վաղ, ԴԱՀԿԾ ներկայացրած Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տված կատարման թերթիկին համապատասխան, «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ից Հայաստանի Հանրապետության օգտին որոշվել է գանձել  10 207 755 909,51 դրամ (մոտ 25 մլն դոլար)։

2015 թվականի ապրիլի 15–ին ԴԱՀԿԾ–ն վերսկսել է գործադիր վարույթը և որոշում է ընդունել փորձաքննություն նշանակել կատարողական թերթիկում նշված գույքը գնահատելու համար։

Փորձագետը գույքը գնահատել է 25.8 մլրդ դրամ (մոտ 63,3 մլն դոլար), ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով մայիսի 5–ին որոշում է ընդունվել գույքի հարկադիր վաճառքի մասին էլեկտրոնային աճուրդով։ Մեկնարկային գինը լոտի արժեքի 75 տոկոսն է` 19.35 մլրդ դրամ (47.4 մլն դոլար)։

ԴԱՀԿԾ–ում նշել են, որ «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի նկատմամբ մայիսի 20–ի դրությամբ ԴԱՀԿԾ–ում առկա են նաև այլ գործադիր վարույթներ 511 992 968 դրամ (շուրջ 1.2 մլն դոլար) ընդհանուր գումարի գանձման պահանջով։

Համալիրն ընդհանուր առմամբ վեց անգամ դրվել է հարկադիր աճուրդի, սակայն այդպես էլ չի վաճառվել։ Վերջին անգամ աճուրդը նշանակվել է օգոստոսի 11–ին և պետք է ավարտվեր օգոստոսի 21–ին։ Աճուրդի շրջանակում կրկին գնման որևէ հայտ չի եղել։

Մի քանի տարի առաջ պտտվող լուրերի համաձայն, ՄՀՀ–ի սեփականատերերը 20 մլն դոլարի վարկ է վերցրել համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսի գրավով։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։

2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։

ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: