484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ արտադրողները կարող են կրկնապատկել Ռուսաստան մատակարարվող գյուղմթերքի ծավալները
14:47
12 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ արտադրողները կարող են կրկնապատկել Ռուսաստան մատակարարվող գյուղմթերքի ծավալները, երեքշաբթի ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել հայկական գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար:

«Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Հայ արտադրողները հնարավորություն ունեն նույնիսկ կրկնապատկել այդ ծավալները՝ արտահանման գործընթացն արդյունավետ կազմակերպելու դեպքում», - ասել է Կարապետյանը:

Նա նշել է, որ ի տարբերություն խոշոր արտադրողների, որոնք դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցում դժվարությունների առջև չեն կանգնի, փոքր և միջին ընկերությունները կարող են հանդիպել մի շարք խնդիրների:

Այդ կապակցությամբ նախարարը խոստացել է հնարավորին չափ աջակցել նրանց՝ արտահանման գործընթացը կազմակերպելու խնդրում և առաջարկելով համագործակցել «Սպայկա» ընկերության հետ՝ կենտրոնացված արտահանումներ կազմակերպելու համար: 

«Հայկական փոքր և միջին ընկերությունների արտադրանքը` միսն ու մսամթերքը, կաթնամթերքը, չիրն ու պահածոները խոշոր ձեռնարկությունների արտադրանքի հետ մեկտեղ նույնպես բավական որակյալ են ու մրցունակ, և ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ կունենան», - ասել է Կարապետյանը:

Նա նաև նշել է ապրանքների խելամիտ շուկայական արժեք առաջարկելու անհրաժեշտությունը:

Նախարարը կոչ է արել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը` ընդգծելով, որ հայ արտադրողին և նախարարությանն առաջիկայում լարված աշխատանք է սպասվում:  

Աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է արտահանումների աջակցության աշխատանքային խումբ՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ, և խնդիրների դեպքում ընկերությունները կարող են դիմել նախարարություն:

ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը իր հերթին նշել է, որ ներկայումս Հայաստանից արտահանվող գյուղմթերքը Ռուսաստանում բավականին լավ է իրացվում և կա անսպառ պահանջարկ: Նա հորդորել է փոքր և միջին ընկերություններին համախմբվել պետական հովանու ներքո՝ իրենց արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար: 

Հանդիպմանը ներկա Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը հավաստիացրել է, որ ԱԱՊ-ն քայլեր կձեռնարկի արտահանման գործընթացը դյուրացնելու, մասնավորապես, ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետների կրճատման և արտահանման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի նվազեցման և տեղեկացրել է, որ ԱԱՊ-ն կաշխատի առանց հանգստյան օրերի: 

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 596 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0,5 տոկոսով: Միաժամանակ հանրապետության համախառն արտաքին ապրանքաշրջանառության ծավալից Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմում է 21,9 տոկոս: Հայաստանից դեպի Ռուսաստան կատարված արտահանումը հունվար-հունիսին կազմել է մոտ 133,9 մլն դոլար՝ նվազելով 6,4 տոկոսով, իսկ ՌԴ-ից դեպի Հայաստան կատարված ներկրումը կազմել է 462 մլն դոլար՝ ավելանալով 1,4 տոկոսով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։