478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կսկսվեն 2017թ.–ի գարնանը. նախարար
14:41
08 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանը, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Աշխատանքները կտևեն վեց ամիս»,– պարզաբանեց Զախարյանը։

Նա նշեց, որ հայկական կողմն արդեն սկզբունքային պայմանավորվածություն ունի Ռուսաստանի հետ այդ նպատակով 300 մլն հատկացնելու վերաբերյալ։ «Մնացել է համաձայնեցնել միայն որոշ մանրուքներ»,– ավելացրեց նախարարը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

ՀՀ կառավարությունը մարտի 27-ի նիստում որոշում է ընդունել ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը տասը տարով երկարացնելու մասին, քանի որ նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում երկարացնել գործող էներգաբլոկի շահագործման նախատեսված ժամկետը։ Միաժամանակ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի 1–ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման և վարկային միջոցների ներգրավման հարցում Հայաստանի և ՌԴ–ի միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Հուլիսի 4–ին Զախարյանը հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով կստորագրեն պայմանագիր, որով ռուսական կողմը Երևանին 300 մլն դոլար կհատկացնի Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների նպատակով։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 30–ին երկու երկրների կառավարությունների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը։ Ըստ Զախարյանի, խոսքը ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկավորման մասին է։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո լրագրողներին հայտնեց, որ Ռոսատոմը պայմանավորվածություն է ձեռք բերել հայ փորձագետների հետ` համատեղ աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։