484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ ընկերությունը հուլիսի 1-ից բարձրացրել է ավելի քան 1.4 հազար աշխատողների աշխատավարձերը
15:27
04 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Երկաթուղայինի օրվա նախաշեմին օգոստոսի 2–ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է ընկերության` հուլիսին կատարած աշխատանքի արդյունքները։

«Մենք ամփոփում ենք մեր գործունեության արդյունքները մեր մասնագիտական տոնի նախօրեին: Եվ դա մեր վրա դնում է հատուկ պատասխանատվություն և լրացուցիչ ջանքեր է պահանջում մեր նպատակներին հասնելու և ՀԿԵ-ի գործունեությունը կատարելագործելու համար»,– հայտարարեց ընկերության ղեկավարը։

Նրա բերած տվյալներով, 2014 թվականի հուլիսին բեռնափոխադրման պլանային առաջադրանքները կատարվել են 101 տոկոսով, և ՀԿԵ–ի ծրագրից դուրս տեղափոխվել է գրեթե 3 հազար տոննա բեռ։

Վիկտոր Ռեբեցի կողմից բերված տվյալներին համաձայն, 2014 թվականի հուլիսին բեռնափոխադրումների ծավալը 1%-ով (3 հազ. տոննա) գերազանցել է նախատեսված ցուցանիշը:

Գլխավոր տնօրենը նշեց, որ նախատեսված ցուցանիշները կատարել են բոլոր չորս գծային-կայարանային միավորումները՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը և Սևանը:  
Հատուկ կարևորելով երկաթուղու որակական ցուցանիշները՝ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ գնացքի միջին քաշը հուլիսին գերազանցել է նախատեսված ցուցանիշը 1,5%-ով՝ հասնելով 1513 տոննայի:

Շահագործվող էլեկտրաքարշերի թիվը կրճատվել է 0,5 միավորով, իսկ լոկոմոտիվի արտադրողականությունն աճել է 1,9%-ով, միջին վազքը՝ 3,5%-ով:

Տեղամասային արագությունը կատարվել է նախատեսվածի համեմատ 100,3%-ով՝ կազմելով 33,4 կմ/ժամ (2013 թվականի հետ համեմատ այն աճել է 3,1%-ով կամ 1,0 կմ/ժ): Իսկ 2013 թվականի ցուցանիշների հետ համեմատ այս տարվա հուլիսին 0,1 օրով կամ 3,3%-ով արագացել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ հասնելով 2,9 օրի:

Անդրադառնալով երկաթուղայինների աշխատավարձերի թեմային՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ աշխատանքի արտադրողականությունը հուլիսին 2%-ով գերազանցեց նախատեսված ցուցանիշը, իսկ միջին աշխատավարձը կազմում է 187,5 հազար դրամ, ինչը 17,5%-ով գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը:
Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին մինչև 50 000 դրամ կատարված նվազագույն աշխատավարձի բարձրացումը ազդել է երկաթուղու 76 աշխատողի:

Միևնույն ժամանակ, գլխավոր տնօրենի խոսքերով, 15%-ով ավելացել են ստորաբաժանումների արտադրատեխնիկական բաժինների պետերի, տնօրինությունների, կենտրոնների և ստորաբաժանումների ինժեներատեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատավարձերը, 10%-ով՝ կայարանների պետերի, հերթապահների, դիսպետչերների, պարկերի հերթապահների, տեխնիկական և ապրանքային գրասենյակների պետերի, օպերատորների, ավագ ապրանքային գանձապահների և ապրանքային գանձապահների աշխատավարձերը:
10%-նոց աճն արձանագրվեց էլեկտրամեխանիկների, ավագ էներգադիսպետչերների, Գյումրու ԱՀՑ-ի տելեգրաֆիստների, էներգամատակարարման ձեռնարկության օպերատորի աշխատավարձերում, իսկ 5%-ով աճել են անվտանգության ծառայության որոշ աշխատողների դրույքաչափերը:

«Այսպիսով` ԠԠԠԢ թվականի հուլիսի 1-ից աճել է երկաթուղու 1 418 աշխատողների աշխատավարձը», - ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, օգոստոսի համար հիմնական նպատակների թվում ընկերության ղեկավարը նշեց, մասնավորապես, փոխադրումների նախատեսված ծավալների ապահովումը և բյուջեի նախագծված ցուցանիշների կատարումը:

Խորհրդակցության ավարտին Վիկտոր Ռեբեցը կրկին շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ և պարգևներ հանձնեց մի շարք աշխատողներին:

«Այսօր մենք խոսելու ենք մեր մասնագետների, աշխատողների, մեր ձեռքբերումների մասին: Մենք հիշելու ենք աշխատողներին, ովքեր մեծ ավանդ ունեն ընկերության աշխատանքում: Անցած ժամանակահատվածում և այսօր ընկերությունը վստահ կատարում է փոխադրումների նախագծված ցուցանիշները, մենք աշխատում ենք երկաթուղու զարգացման ուղղությամբ, հիմք դնում ապագա զարգացման համար», - ասաց տնօրենը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։