478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին կազմել է 596 մլն դոլար
15:49
31 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 596 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 21.9 տոկոսը։

Հայաստանից դեպի Ռուսաստան այս տարվա հունվար–հունիսին իրականացված արտահանումը կազմել է մոտ 133.9 մլն դոլար` նվազելով 6.4 տոկոսով, իսկ ՌԴ–ից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 462 մլն դոլար` ավելանալով 1.4 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն` ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 723.2 մլն դոլար (4.4 տոկոսի անկում և բաժնեմասը`26.6 տոկոս), ԵՄ երկրների հետ` 771,1 մլն դոլար (2.3 տոկոսի անկում և բաժնեմասը`28.3 տոկոս )  և այլն երկրների հետ` 1 228,6 մլն դոլար (6.9 տոկոսի աճ և բաժնեմասը` 45.1 տոկոս)։

Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքանշջանառությունը կազմում է 215.4 մլն դոլար (29,8% աճ և համախառն ծավալի բաժնեմասը` 7,9%), Իտալիայի հետ` 104,3 մլն (17,8% աճ, բաժնեմասը` 3,8%), Չինաստանի հետ` $255,7 մլն դոլար (28,9% աճ, բաժնեմասը` 9,4% ), Իրանի հետ` $130,8 մլն դոլար  (8,2 %–ի անկում, բաժնեմասը` 4,8%), ԱՄՆ-ի հետ` $107,4 մլն դոլար (10,1%–ի անկում, բաժնեմասը`3,9%), Թուրքիայի հետ`$106,9 մլն դոլար (18,5%–ի աճ, բաժնեմասը` 3,9%)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 2 722,9 մլն դոլար (1% աճ)։ Միաժամանակ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 706,2 մլն դոլար` ավելանալով 0.7 տոկոսով, իսկ ներկրման ծավալը`2 016,8 մլն դոլար` ավելանալով 1,1 տոկոսով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 310.6 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։