483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի մասնաբաժինը «Սիստեմա» ԲՖԿ-ում ավելացել է
12:41
14 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Սիստեմա» ԲՖԿ-ն, որպես նախորդ տարվա պարգևատրում, տնօրենների խորհրդի անդամներին հատկացրել է մոտ 0,01 բաժնետոմս (965,831 արժեթուղթ): Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կորպորացիայի հաղորդագրությանը:

Հուլիսի 11-ի դրությամբ ԲՖԿ-ի սովորական բաժնետոմսը Մոսկվայի բորսայում արժե 47,1 ռուբլի: Այսպիսով` տնօրենների խորհրդին հատկացրած բաժնետոմսերի փաթեթն արժե 45,491 մլն ռուբլի: Ավելի վաղ այդ բաժնետոմսերը գտնվում էին «Սիստեմա ֆինանս ինվեսթմենթս»-ի հաշվեկշռում, որը ԲՖԿ-ի մոտ 1,4 տոկոսի սեփականատերն է:

Մասնավորապես, խորհրդի յոթ անդամ ստացել է 75,833 հազարական արժեթուղթ (կանոնադրական կապիտալից 0,0078-ական տոկոս), նրանցից մեկը՝ անկախ տնօրեն, ԵՄ առևտրի նախկին հանձնակատար և Մեծ Բրիտանիայի կաբինետի նախկին առաջին նախարար Փիթեր Մանդելսոնն առաջին անգամ ԲՖԿ-ում մասնաբաժին ստացավ: Խորհրդի ևս վեց անդամներ ստացան 72,5 հազարական բաժնետոմս (0,0075 տոկոս):

Արդյունքում, ԲՖԿ-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի մասնաբաժինն ավելացավ՝ հասնելով 64,1862 տոկոսի, «Սիստեմա» ԲՖԿ-ի նախագահ Միխայիլ Շամոլինի մասնաբաժինը հասավ 0,1568 տոկոսի, խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Գոնչարուկի մասնաբաժինը հասավ 0,1892 տոկոսի, «Վիմմ-Բիլ-Դան» խմբի համահիմնադիր Դավիդ Յակոբաշվիլու մասնաբաժինը հասավ 0,0051 տոկոսի, «РТИ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բոևի մասնաբաժինը՝ 0,0148 տոկոսի:

Moody International-ի տնօրենների խորհրդի ղեկավար Բրայան Դիկի մասնաբաժինն ավելացավ՝ հասնելով 0,0020 տոկոսի, «Սիստեմա»-ի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովի մասնաբաժինը հասավ 1,0310 տոկոսի, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնաբաժինը՝ 0,0052 տոկոսի, Լյուքսեմբուրգի տնտեսության և արտաքին առևտրի նախկին նախարար Ժանո Կրեկի մասնաբաժինը՝ 0,0025 տոկոսի, KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսի մասնաբաժինը հասավ 0,0043 տոկոսի, Barclays Capital-ի փոխնախագահի մասնաբաժինը՝ 0,0020 տոկոսի, Total ֆրանսիական նավթային հսկայի և Alcatel ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուկի մասնաբաժինը հասավ 0,0034 տոկոսի:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետեր է դարձել 2010 թ.-ի հուլիսին, երբ «Սիստեմա» ԲՖԿ-ն որպես պարգևատրում տնօրենների խորհրդի անդամներին հատկացրեց 1,1 մլն դոլարի (ելնելով ԲՖԿ-ի GDR-ի գնից հուլիսի 15-ին LSE-ի փակման ժամանակ՝ 23,86 դոլար մեկ արժեթղթի դիմաց) բաժնետոմս: Այն ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կորպորացիայի բաժնետեր դարձավ, որում ներառվեցին նաև «Սիստեմայի» նախագահ Լեոնիդ Մելամեդն ու Shyam Group of India-ի ղեկավար Ռաջիվ Մեհրոթրան (Rajiv Mehrotra): Տնօրենների խորհրդի ամեն անդամին հատկացված բաժնետոմսերի քանակը կազմում է մոտ 0,0009 տոկոս՝ ընկերության  9,650 մլրդ բաժնետոմսից:

«Սիստեմա» ԲՖԿ-ն ընկերություններ է միավորում հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, ապահովագրման, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ ԲՖԿ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 868,5 մլն ռուբլի, այն կազմված է 0,09 ռուբլի անվանական արժեքով 9,65 մլրդ սովորական բաժնետոմսերից: LSE-ում GDR-ի տեսքով սակարկվում է մոտ 19 տոկոս բաժնետոմս (մեկ GDR-ը հավասար է 20 սովորական բաժնետոմսի), Մոսկվայի բորսայում՝ 5,2 տոկոս բաժնետոմս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։