485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Աստանան, Մոսկվան և Մինսկը սկսել են էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հայեցակարգի մշակումը
14:04
09 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը, որոնք ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիր են կնքել, սկսել են էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հայեցակարգի մշակումը, որը պետք է գործի 2019 թ.-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքի կոլեգիայի անդամ Դանիալ Ախմետովին:

Չորեքշաբթի Ալմաթիում Ախմետովի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՏՀ կոլեգիային կից նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև ԵՏՄ անդամ-պետությունների էներգառեսուրսների ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման հարցը:

«2015 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման և ձևավորման հայեցակարգը պետք է ներկայացվի պետությունների ղեկավարների հաստատմանը, 2016 թ.-ի հունվարի 1-ին մենք պետք է այդ շուկայի ստեղծման ծրագիրն ունենանք, իսկ 2019 թ.-ին պետք է ավարտվի էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը», - ասել է Ախմետովը նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հայեցակարգը մշակելիս հաշվի է առնվել Սկանդինավիայի, Կենտրոնական Եվրոպայի երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող էլեկտրաէներգիայի նմանատիպ ընդհանուր շուկաների աշխատանքի փորձը: «Մեր կարծիքով՝ որպես հիմք կվերցվի Եվրոպայում գործող մոդելը: Այն առավել հարմար է մեզ: Այն, այսպես կոչված, «կապված սփոթ-շուկայի» մոդել է», - ասել է Ախմետովն՝ ավելացնելով, որ մշակվող հայեցակարգի տարբերվող առանձնահատկությունն այն է, որ հաշվի է առնվում բոլոր երեք երկրների շուկաների ազգային առանձնահատկությունները:

Կոլեգիայի անդամն ընդգծել է, որ ԵՏՄ ստեղծող երկրներում Խորհրդային Միության ժամանակներից պահպանվել է «միջպետական տարանցիկ գծերի համակարգը», որը համագործակցության լավ տեխնոլոգիական հիմք է: Ինչպես նշել է Ախմետովը, ով 2003-2007 թթ.-ին գլխավորել է Ղազախստան կառավարությունը, բոլոր երեք երկրներն աշխատում են միատեսակ տեխնոլոգիական չափորոշիչներով և կանոնակարգերով, ինչը ևս ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման լավ հնարավորություն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: