480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Վերին Լարսը կբացվի մոտավորապես հունիսի 15–ին. նախարար
13:39
12 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հետ Ռուսաստանը կապող Գվելեթի–Դարիալ (Ստորին Լարս) ճանապարհահատվածը կբացվի մոտավորապես հունիսի 14–ին, 15–ին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Վերին Լարս» հսկիչ անցակետում ռուս–վրացական սահմանի երթևեկությունը դադարեցվել էր Վրաստանի տարածքում մայիսի 17–ին գրանցված հզոր ցեխահոսքի պատճառով։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր վրացի գործընկերների հետ, ովքեր խոստացել էին բացել այդ ճանապարհահատվածն արդեն այսօր», – ասաց նախարարը։

Նրա խոսքով` գիշերն այդ տարածքում գրանցված տեղատարափ անձրևների հետևանքով ցեխահոսքը կրկին փակել է ճանապարհը, և նոր ժամկետներ են սահմանվել երթևեկությունը վերականգնելու համար, որը նախատեսվում է կարգավորել հունիսի 14–15–ը։ 

«Սակայն դա կրկին վերջնաժամկետ չէ, քանի որ եղանակային պայմաններն անբարենպաստ են», – ասաց Բեգլարյանը։

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն` հունիսի 11–ի դրությամբ ճանապարհը դեռևս փակ է։ Ճանապարհի վերականգնմանն ուղղված համապատասխան աշխատանքներ են տարվում, որոնց ընթացքում որոշակի դժվարություններ են ծագում, գրանցվում են նոր փլուզումներ, որոնք խոչընդոտում են ավտոճանապարհի վերականգնման և մաքրման աշխատանքները։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա։ Վարչապետն առաջարկել էր ուսումնասիրել տեղանքը և նախատեսել ճանապարհի լայնացում այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում: Նա տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: