481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը Հայաստանում մեկնարկում է հունիսի 15–ին. ՀԿԵ ղեկավար
14:13
10 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևան–Բաթումի–Երևան երթուղով «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքի երթևեկը կսկսվի հունիսի 15–ից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

 «Ամառային ուղևորափոխադրումներին մենք պատրաստվում ենք դեռ տարեսկզբից` մեր կանոնակարգերում հաստատում ենք հատուկ միջոցառումների ծրագիրը, որն իրագործում ենք` ամառային ուղևորափոխադրումներին առավելագույնս պատրաստված սկսելու համար»,– ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։

Անցկացվող միջոցառումների թվում ընկերության գլխավոր տնօրենը, մասնավորապես, նշեց շարժակազմի նախապատրաստումն ու նորոգումը, գնացքի փափուկ գույքի փոխարինումը, ինչպես նաև օդափոխման և օդորակման համակարգերի վերականգնումը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Հունիսի 8–ի տվյալներով, Երևան–Բաթումի–Երևան ուղղությամբ արդեն վաճառվել է մոտ 400 տոմս, դրանցից 38–ը` հունիսի 15–ի առաջին ուղևորության համար։

Ռեբեցը միաժամանակ հայտնեց, որ 2014 թվականին ընկերությունը ծրագրում է ընդլայնել Երևան–Բաթումի–Երևան երթուղով «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքի ուղևորներին առաջարկվող ծառայությունների շրջանակը։

Այսպես, Wi-Fi-կապ կտրամադրվի նաև բարձր հարմարավետության կուպեներում (նախորդ տարի այդ ծառայությունը հասանելի է եղել կուպե–վագոնների և СВ–ի ուղևորների համար), կներդրվի պլացկարտային վագոնում կողային և կուպեների տեղերի սակագների տարբերակում։

Ընկերության նորամուծություններից մեկը 2014 թվականին Ռեբեցն անվանեց նաև հանրապետության բնակիչների համար Ռուսաստանի տարածքում երթևեկող ցանկացած գնացքների տոմսեր ձեռ բերելու հնարավորությունը։

 «Արդեն մոտ երեք տարի է, ինչ երկաթուղային տրանսպորտի ուղեվարձը Երևան–Բաթումի–Երևան ուղղությամբ անփոփոխ է` պլացկարտային վագոնների ուղեվարձը կազմում է մոտ 11 հազար դրամ, սովորական կուպե–վագոնինը` մոտ 15 հազար դրամ, լրացուցիչ ծառայություններով կուպեինը` 17.5 հազար դրամ, իսկ СВ–ի համար` 26 հազար դրամ։ Մինչև 5 տարեկան երեխաների երթևեկությունն  անվճար է, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների համար գործում է տոմսի արժեքի 40–տոկոսանոց զեղչ»,– ասաց ՀԿԵ ղեկավարը։

Նա նշեց նաև, որ 2009-2013 թվականներին ճանապարհային ենթակառուցվածքի հզորացման արդյունքում կազմի` ընթացքում եղած ժամանակը կրճատվել է 6 ժամով։ «Եթե 2009 թվականին այդ ժամանակը կազմում էր 21.5 ժամ, ապա 2013 թվականին այն կրճատվել է մինչև 15 ժամ 45 րոպե»,– ասաց Ռեբեցը։

Գլխավոր տնօրենը միաժամանակ ավելացրեց, որ գնացքի ընթացքի ժամանակի կրճատման և ուղևորների հարմարության համար վրացական կողմի հետ բանակցություններից հետո ընկերությանը հաջողվել է հասնել բոլոր սահմանային և մաքսային ընթացակարգերի իրականացմանն անմիջապես գնացքում` ճանապարհին եղած ժամանակ։

Նա նաև հիշեցրեց, որ СВ ուղևորներին դեռևս նախորդ տարվանից սկսել են տրամադրել վրացական բջջային օպերատորի անվճար sim-քարտեր։

 «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար: