487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենահարուստ տարածաշրջանների վարկանիշում Ասիան առաջ կանցնի Արևմտյան Եվրոպայից
12:46
10 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արդեն այս տարի Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (առանց Ճապոնիայի) բարեկեցության մակարդակով առաջ կանցնի Արևմտյան Եվրոպայից  և չորս տարի անց կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ տարածաշրջանը` առաջին հորիզոնականից իջեցնելով Հյուսիսային Ամերիկան, ասվում է Boston Consulting Group (BСG) խորհրդատվական ընկերության հրապարակած Global Wealth 2014 զեկույցում։

Նախորդ տարի ԱԽՏ բնակիչների անձնական բարեկեցության աճը կազմել է ավելի քան 30 տոկոս, ինչի արդյունքում տարածաշրջանում անհատների ձեռքերում է կենտրոնացել 37 տրիլիոն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Տպավորիչ աճի հիմնական գործոն են դարձել ՀՆԱ կայուն աճը և Չինաստանում ու Հնդկաստանում խնայողությունների բարձր նորմը։

«Հաշվի առնելով տարեկան 10.5–տոկոսանոց աճի համախառն կանխատեսվող տեմպը` ամբողջ տարածաշրջանի (ԱԽՏ` առանց Ճապոնիայի) մասնավոր կապիտալը մինչև 2018 թվականի վերջ կաճի մինչև 61 տրիլիոն դոլար։ Այդ տեմպերով տարածաշրջանը 2014 թվականին կիջեցնի Արևմտյան Եվրոպան վարկանիշի երկրորդ տեղից, իսկ 2018 թվականին կզրկի Հյուսիսային Ամերիկան ամենահարուստ տարածաշրջանի կարգավիճակից»,– ասվում է զեկույցում։

Արևելյան Եվրոպայի բնակիչների բարեկեցությունը, որոնց շարքում է նաև Ռուսաստանը, 2013 թվականին գնահատվում է 2.7 տրիլիոն դոլար։ Տարվա ընթացքում աճը կազմել է ավելի քան 17 տոկոս, դրա հիմնական գործոնը Ռուսաստանի բնակիչների բարեկեցության ավելացումն է գրեթե 22 տոկոսով։ 2018 թվականի վերջում տարածաշրջանի բարեկեցությունը կաճի մինչև 4.5 տրիլիոն դոլար` 2014 թվականին Ուկրաինայի շուրջ իրավիճակի խաղաղ լուծման դեպքում։

ՌԴ–ն հինգերորդ տեղում է գերհարուստ տնային տնտեսությունների թվով, որոնք 2013 թվականին 536–ն էին։ Գերհարուստ տնային տնտեսություններ են ճանաչվում նրանք, որոնց զուտ արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլար, նշվում է զեկույցում։ Առաջին տեղում այդպիսի հինգ հազար տնտեսություններով ԱՄՆ–ն է, այնուհետև` Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան։

Հետազոտությունն անցկացնելիս ընկերության փորձագետները գնահատել են անհատների ձեռքում գտնվող ակտիվները` ինչպես բանկային հաշիվները և տարբեր արժեթղթեր, այնպես էլ կանխիկ միջոցներ։ Միաժամանակ հաշվի չի առնվել անշարժ գույքը, շքեղության առարկաները և բիզնես–ակտիվները։ Բոլոր հաշվարկները կատարվել են դոլարով` հաշվի առնելով 2013 թվականի վերջի փոխարժեքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: