486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ում ամփոփել են մայիսին կատարած աշխատանքի արդյունքները
17:03
09 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հունիսի 9-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց ընկերության մայիսին կատարած աշխատանքի արդյունքները:

ՀԿԵ գլխավոր տնօրենի խոսքով` երկաթուղու աշխատանքի ցուցանիշները դրական միտումներ ունեն:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, բեռնափոխադրումների ծավալը նախատեսված ցուցանիշների հետ համեմատ մայիսին աճել է 5,8%՝ միևնույն ժամանակ աճի միտումներ ցուցադրելով նաև 2013 թ-ի մայիսի հետ համեմատած: Բեռնափոխադրումների աճը հիմնականում պայմանավորված է ներմուծման հաղորդակցությունում փոխադրվող բեռների ավելացմամբ. այստեղ գրանցվել է 27% աճ՝ նախատեսված ցուցանիշների հետ համեմատ: Իսկ 2013 թ-ի մայիսի հետ համեմատ ներմուծումը 2014 – ին աճել է 1,5 անգամ:

Աճ նկատվում է նաև բեռնաթափման գծով. 15,9%-ով՝ նախատեսված ցուցանիշների և 28%-ով՝ անցյալ տարվա մայիսի հետ համեմատ:

Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը դրական միտումներ է արձանագրել երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների գծով: Օրինակ՝ 1,4 ժամով կրճատվել է վագոնի պարապուրդի ժամանակը, ավելացել է բեռնատար գնացքների երկարությունը, իսկ լոկոմոտիվի միջին օրեկան արտադրողականությունը և վազքը 2013-ի հետ համեմատ ավելացել են 9%-ով:

Երկաթուղու աշխատողների աշխատավարձերի հարցով ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ ապրիլի արդյունքներով միջին աշխատավարձը կազմում էր 182 հազ. դրամ (հանրապետությունում գրանցված 159,5 հազ. դրամի դիմաց), իսկ մայիսի արդյունքներով այն կազմեց արդեն 197 հազ. դրամ:
Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը ներկաներին հորդորեց շարունակել աշխատանքը գնացքների տեղամասային արագությունների բարձրացման ուղղությունով՝ նշելով, որ այս ցուցանիշը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ անկում է արձանագրում:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել աշխատանքները բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով: 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: