482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն ավելի քան 674 եվրո է հատկացրել Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրին
19:59
26 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը մոտ 674.14 հազար եվրո է հատկացրել «Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը և Հայաստանի քաղաքականության բարելավմանն ուղղված երկխոսությունը» եռամյա ծրագրի իրագործմանը, հայտնեց Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։

«Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, և այն ուղղված է Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության և երկխոսության հաստատմանը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ մասնակցեն հանրապետության կյանքին»,– ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, ծրագիրն ընդգրկում է երեք ոլորտներ` առողջապահություն, գյուղատնտեսություն և սոցապահովում։ Ծրագրում ընդգրկված են մոտ 40 հասարակական կազմակերպություններ և ՈԱԿ հինգ միություններ, որոնց գործում են նշված բնագավառներում։

«Ծրագրում ինտեգրված են տվյալ ոլորտներում մեծ փորձ ունեցող և իրենց շահառուների  իրավունքների ակտիվ պաշտպանությամբ և օժանդակությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ»,– ավելացրեց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ կազմակերպությունները կանցկացնեն կառավարության ծրագրերի մոնիթորինգ և համապատասխան նախարարություներին արդյունքներ կներկայացնեն։

Oxfam–ի հայկական գրասենյակի ղեկավարը նշեց նաև, որ ծրագիրը նախատեսում է հասարակական կազմակերպությունների ներուժի զարգացում ուսումնական դասընթացների և հետազոտությունների միջոցով։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 676.402 եվրո։ Ծրագիրն իրագործում են Oxfam կազմակերպությունը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը։

Ինչպես նշեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, գերատեսչությունը կողմ է ծրագրի նախաձեռնությանը և պատրաստ է օժանդակել դրա իրականացմանը։

Ծրագրի մեկնարկին նվիրված արարողությանը մասնակցել են նաև առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը և Հայաստանում Երամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։

«Կարծում ենք, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը շատ կարևոր է, և այդ հարցին անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել»,– ասաց Հրիստեան։

Oxfam–ը բարեգործական միջազգային անկախ կազմակերպություն է, որը հիմնվել է Մեծ Բրիտանիայում (Օքսֆորդ) 1942 թվականին։ Այն ընդգրկում է աշխարհի ավելի քան 70 երկրներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։