480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ում քննարկվեցին Բաթումիի ծովային նավահանգստից Հայաստան փոխադրվող բեռների ծավալների աճի հեռանկարները
13:57
26 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, մի շարք հայկական բեռնափոխադրող ընկերությունների և Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչները մայիսի 23-ին քննարկեցին համագործակցության ընդլայնման և Բաթումիի ծովային նավահանգստից Հայաստան փոխադրվող բեռների ծավալների աճի հեռանկարները, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են, մասնավորապես, Ապավեն, Վեսթտրանս, Թրանս Լոջիսթիկ Քոքսիս, Մեթեքսիմ, Մոբտրանս բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Համագործակցության և լոգիստիկայի գծով «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Ընկերության պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ հիշեցնելով, որ Հայաստանում աշխատելու տարիներին ՀԿԵ-ն մոտ 230 մլն դոլարի ներդրումներ է կատարել երկաթուղային տրանսպորտի զարգացման համար:

Ինչպես նշեց Օլեգ Շատալովը, այս տարիների ընթացքում գնացքների բեռնվածությունն աճել է մինչև 1,9 հազ տոննա, իսկ ընկերության փոխադրումների մասնաբաժինը Հայաստանի բեռնաշրջանառությունում հասել է 34%: «Դա բավականին հաջող արդյունք է», - արձանագրեց նա:

Գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծեց, որ 2011 թվականին Ընկերությունում ստեղծվել է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով և ակտիվ կիրառում է ժամանակակից IT տեխնոլոգիաներ: Կենտրոնը հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ է մատուցում, օրինակ՝  բեռնափոխադրումներ Հայաստանում, միջազգային բեռնափոխադրումներ, բեռնափոխադրումների լոգիստիկ սխեմայի մշակում, ապահովագրական և բանկային ծառայություններ:

Միևնույն ժամանակ Օլեգ Շատալովը հիշեցրեց, որ ՀԿԵ-ի բեռնափոխադրումները մեծ հեռանկարներ են ստանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման պարագայում: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալը, նոր երկաթուղին, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2022 թվականին, թույլ է տալու 2 անգամ կրճատել ճանապարհը մինչև եվրոպական շուկաներ:


Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Իլյա Ցիվաձեն և արտաքին կապերի պատասխանատու Ռամազ Գիորգաձեն ներկաներին ծանոթացրել են նավահանգստի հնարավորությունների, բեռնաշրջանառությունների ավելացման հեռանկարների հետ, ընդգծելով, որ նավահանգիստը հայկական հաճախորդներին պատրաստ է տրամադրել համագործակցության հարմար պայմաններ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: