483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր կառավարության` 2014-2017թթ. ծրագիրը
18:27
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր կառավարության` 2014-2017թթ. ծրագիրը։

Ծրագրի ընդունմանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ` երկու խորհրդարանական։

Քվեարկության արդյունքները հնչեցվել են խորհրդարանական մեծամասնության ծափահարությունների ներքո։

Քվեարկությանը մասնակցում էին Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներ և ընդդիմադիր ուժեր ներկայացնող երկու խորհրդարանականներ։ Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը, որոշում են ընդունել չմասնակցել  2014-2017 թվականների կառավարության ծրագրի հաստատման  քվեարկությանը։

Չնայած դրան` ՀԱԿ–ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեցին, որ կմասնակցեն քվեարկությանը, բայց ձեռնպահ կմնան, քանի որ ծրագրում «առողջ պահեր» են տեսնում։ «Օրինաց երկրից» պատգամավոր Կարեն Բոթոյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ դուրս է գալիս խմբակցությունից, քանի որ մտադիր է կողմ քվեարկել ծրագրին։

2014-2017 թվականների ծրագրի իրագործման շրջանակներում ծրագրվում է ապահովել տնտեսության աճի` առաջ անցնող տեմպեր զարգացած երկրների համեմատ ՀՆԱ 5–տոկոսանոց միջնաժամկետ աճի միջոցով և աղքատության կրճատում 10 տ.կ.–ով։

Հայաստանի պետբյուջեում 2014 թվականի ՀՆԱ աճը գրանցված է 5.2 տոկոսի չափով։ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի լրացումների համաձայն` 2013 թվականի հուլիսի 1–ից երկրի նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով` մինչև 45 հազար դրամ (109 դոլար)։ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, երկրում աղքատության մակարդակը ներկայում գերազանցում է 32 տոկոսը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ծրագրի հիմնական կետերը վերաբերում են աշխատանքի արդար վճարում ապահովող աշխատավարձերի ձևավորմանը, ուշադրության առանձին առարկա են գյուղատնտեսությունը և գյուղի հարցերը, փոքր և միջին բիզնեսի զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օժանդակության խորացումը, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։
Նաև առաջարկվում է նոր գործիքներ ներդնել սոցիալական ապահովման, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում։ Կառավարությունն ուշադրության կենտրոնում կպահի միգրացիոն գործընթացների բարելավումը։

Կիրագործվեն նաև պետկառավարման, տարածքային կառավարման, հարկային և մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության զանազան ծրագրեր։ Իր գործունեությունում կառավարությունը հաշվի կառնի նաև Մաքսային միության գործընթացների փաստը։  

Կառավարության` 2014-2017 թվականների ծրագիրը ներկայացնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ձևավորված նոր կառավարությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: