480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Երկաթուղային հաղորդակցության անվտանգության հանձնաժողովը պլանային ստուգումներ է անցկացրել Աբովյան–Վարդենիս հատվածում
14:36
21 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երկաթուղային հաղորդակցության անվտանգության միջոցների պահպանման և ստուգման հանձնաժողովը չորեքշաբթի հերթական պլանային ստուգումն է անցկացրել Աբովյան–Վարդենիս հայկական երկաթուղային հատվածում։

Հանձնաժողովը, որի կազմում է ներառված են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ու Ճանապարհային ոստիկանությունը, ստեղծվել է մայիսի սկզբին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով։

«Հանձնաժողովը կոչված է աջակցել տարբեր գերատեսչությունների գործունեության համակարգմանն ու արդյունավետությանը, որոնք պատասխանատու են երկրում երկաթուղային հաղորդակցության անվտանգության և դժբախտ պատահարների թվի կրճատման համար, որոնք տեղի են ունենում հետիոտնների և վարորդների կողմից երկաթուղային ուղիների հատման կանոնների խախտման պատճառով», – ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղային ճանապարհի կառավարման պետ Արսեն Մկրտչյանը։

Նա նշել է, որ վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում գնացքների շարժակազմի խախտման դեպքեր չեն գրանցվել։

«ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի գնացքների շարժման անվտանգության գծով տեղակալ Լևոն Հակոբյանը հայտարարել է, որ ռիսկի խմբում են այն հետիոտններն ու վարորդները, ովքեր հատում են երկաթուղային ուղիները չսահմանված վայրում, ինչպես նաև հովիվները։ Որպես երկաթուղային ճանապարհի առավել վտանգավոր հատվածներ` Հակոբյանը նշեց Հրազդան–Վարդենիս և Մասիս–Գյումրի հատվածները, որտեղ շատ բնակիչներ զբաղվում են անասնապահությամբ։

Նա նաև նշել է, որ գնացքների արագության և նրանց բեռնակարողության ավելացման պատճառով այս տարի աճել է նաև դժբախտ պատահարների վիճակագրությունը։

«Այսպես, եթե 2009 թ.–ին գրանցվել է ընդամենը 19 դեպք, 2010 թ.–ին` 29 դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է 25 դեպք», – ասել է Հակոբյանը։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: