484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մինչև հունիսի 1–ը ՄՏՀ–ին և ոչ թե ՄՄ–ին անդամակցելու փաստաթուղթ է պատրաստում
16:09
14 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մինչև հունիսի 1–ը պատրաստում է Հայաստանի` ՄՏՀ–ին և ոչ թե ՄՄ–ին միանալու մասին փաստաթուղթ, հայտնեց ԵՏՀ զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը։

«Մայիսի 29–ին կստորագրվի տվյալ միության ստեղծման մասին պայմանագիրը, և մինչև հունիսի 1–ը պետք է պատրաստվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի նախագիծը»,– հայտնեց Ազարովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» Մոսկվա–Աստանա–Մինսկ–Երևան տեսակապի ընթացքում։

Միաժամանակ ԵՏՀ ներկայացուցիչը դժվարացավ ասել, թե երբ կստորագրվի ՄՏՀ–ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը։ «Երբ կլինի այդ փաստաթղթի ստորագրումը, չեմ ասի` դա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ կողմերի բանակցությունների հարց է»,– ասաց Ազարովը, ավելացնելով, որ Հայաստանը և մյուս կողմերը վճռականորեն մտադիր են այդ հարցը բավականին արագ լուծելու։

«Առհասարակ, ընդհանուր առմամբ, մենք Հայաստանի անդամակցության հարցը դիտարկում ենք որպես մեր ողջ միության որոշակի քննություն։ Դա ցուցանիշ է, որ միությունը բաց է, և այն, որ դրան ձգտում են միանալ, խոսում է այն մասին, որ մեր միությունը սկզբունքորեն կայանում է»,– նկատեց նա։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ մտադիր է միանալ ՄՄ–ին և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։ «Ճանապարհային քարտեզը» ստորագրվեց դեկտեմբերի 24–ին Մոսկվայում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ապրիլի 28–ին հայտնել է, որ ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները մինչև Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը հանձնարարել են նախապատրաստել Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի նախագծերը։ Խրիստենկոն հայտնել է նաև, որ Հայաստանը ՄՄ–ին և ՄՏՀ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետից կատարել է 111–ը, իսկ մնացած 15–ը կընդգրկվեն ՄՄ–ին և ՄՏՀ–ին միանալու պայմանագրում։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։