482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն կոչ է անում աշխատակիցներին` սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելիս համար ավելի զուսպ լինել
12:54
28 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների կողմից երկաթուղու աշխատանքի մասնակի խափանման հետ կապված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշ պարզաբանումներ է ներկայացնել հանրությանը` միաժամանակ աշխատակիցներին կոչ անելով սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելու համար ավելի զուսպ լինել, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Այս չթույլատրված ակցիայի շրջանակներում աշխատողների նախաձեռնող խումբը պահանջել է աշխատավարձերի բարձրացում: Նրանք պնդում են, որ փետրվար-մարտ ամիսներին նրանց աշխատավարձը կրճատվել է, ինչպես նաև պահանջում են աշխատանքային պայմանների բարելավվմանը:

«Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականի մարտին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատավարձերի աճը փետրվարի նկատմամբ կազմել է 51%: Այսպիսով, մեքենավարի աշխատավարձը կազմեց 280 000 դրամ, ինչն իր հերթին 18%-ով գերազանցում է 2013 թվականի մարտի ցուցանիշը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է աշխատանքի ծավալների անկում 11,5%-ով, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դա իր հերթին բերեց նման իրավիճակին, երբ Գյումրու երկաթուղային հանգույցի 10 լոկոմոտիվային բրիգադները պահանջված չեն՝ համապատասխան աշխատանքի բացակայության պայմաններում:

«Չնայած նման հանգամանքներին՝ Հարավկովկասյան երկաթուղին՝ լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, չի դիմում աշխատողների կրճատման քայլերին, ընտրելով անձնակազմի պահպանման ուղին, և սպասելով ամառային սեզոնին նկատվող փոխադրումների աճին»,- նշված է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով, որ 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նկատվում է բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքի ծավալների կրճատում, Ընկերությունը որոշում է ընդունել կրճատել  պարգևավճարները՝ աշխատողների թվի կրճատումից խուսափելու նպատակով: Օրինակ, ՀԿԵ-ի կենտրոնական վարչության անձնակազմին պարգևատրումներ չեն վճարվում 2014 թվականի սկզբից:

Գյումրու երկաթուղայի հանգույցում մարտ ամսվա արդյունքներով վճարված պարգևները կազմել են՝ 0%՝ լոկոմոտիվային, վագոնավերանորոգման դեպոյի, ուղեմասի, գծային-կայարանային միավորման ղեկավարների, մասնագետների ու աշխատողների համար, 10%՝ լոկոմոտիվների ընթացիկ նորոգման ու տեխսպասարկման հետ կապված անձնակազմի համար, 12,5%՝ լոկոմոտիվների տեխսպասարկման կետում, օժանդակ տնտեսությունում, լոկոմոտիվային դեպոյի շահագործման, պահեստավորման արտադրամասում աշխատող անձնակազմի համար, 7,5%՝ վագոնավերանորոգման դեպոյի վագոնահավաք, անիվային, օժանդակ կետերի, անիվների վերանորոգման, ավտոմատ միացման արտադրամասերի աշխատողների համար:

«Աշխատանքի պայմանների բարելավվման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ավարտված վերանորոգումից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոն ժամանակակից մեքենաշինական համալիր է հանդիսանում: Շահագործման արտադրամասում ձևավորված են տեխկիկական ուսուցման սենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ դասագրքերով և սարքավորումներով: Այսպիսով, լոկոմոտիվային բրիգադները հնարավորություն ունեն բարձրացնել մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները»,- նշված է փաստաթղթում:

Լիովին արդիականացված է բուժզննման կետը, ստեղծված են պայմաններ լոկոմոտիվային բրիգադների յուրաքանչյուր անդամի բժշկական սպասարկման  համար:

«Կոչ ենք անում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին տարաբնույթ խնդիրներ ունենալու պարագայում սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելու համար դիմել ավելի զուսպ և երկաթուղայիններին ավելի արժանի մեթոդներին: Միայն նման ճանապարհով մենք կարող ենք համատեղ միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ժամանակավոր բնույթ են կրում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։