480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից Հայաստան կատարած մասնավոր փոխանցումները 2014թ.–ի առաջին երկու ամսում աճել են 9 %–ով` հասնելով 164 մլն դոլարի
16:21
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թ.–ի հունվար–փետրվարին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգի միջոցով ոչ կոմերցիոն նպատակներով կատարված փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 9 տոկոսով` կազմելով մոտ 164 մլն դոլար, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մասնավոր փոխանցումների համախառն ծավալի 79,9 տոկոսը։

2014թ.–ի հունվար–փետրվարին Հայաստանից Ռուսաստան դրամական միջոցների արտահոսքը կազմել է 27,8 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,3 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 136,2 մլն դոլար` ավելանալով 7,8 տոկոսով։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները միայն 2014 թ.–ի փետրվարի ընթացքում կազմել են մոտ 83,3 մլն դոլար, իսկ հանրապետությունից ՌԴ փոխանցված միջոցների արտահոսքը` 16,6 մլն դոլար։

Ըստ ԿԲ տվյալների` 2014 թ.–ի հունվար–փետրվարին երկիր ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 205,1 մլն դոլար  (9,9 տոկոսի աճ)։ 

2013 թ.–ին Ռուսաստանից հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ–ի մոտ 16 տոկոսը  (1,6 մլրդ դոլար), իսկ ստացված դրամական միջոցների ընդհանուր ծավալը` 1869,7 մլն դոլար կամ ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: