486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 500 մլրդ դոլար է պետք, որպեսզի Եգիպտոսը լուծի իր խնդիրները. նախագահական մրցավազքի ֆավորիտ
10:51
14 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եգիպտոսն իր սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու համար մինչև 4 տրիլիոն եգիպտական ֆունտի (ավելի քան 500 միլիարդ դոլար) գումարի կարիք ունի, կիրակի հայտարարել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Աբդել Ֆաթահ աս Սիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կիրակի Եգիպտոսի կանանց ազգային խորհրդի անդամների առջև ելույթ ունենալիս` նա ասել է, որ «երկիրը տնտեսական, սոցիալական և քաղաքական մեծ խնդիրներ ունի»։

«Իր խնդիրները լուծելու համար Եգիպտոսին անհրաժեշտ է 3–ից 4 տրիլիոն եգիպտական ֆունտ։ Բայց դա չի կարող արվել միայն մեկ մարդու ջանքերով։ Հանուն Եգիպտոսի ապագայի անհրաժեշտ է կոլեկտիվ աշխատանք, ընդհանուր համագործակցություն»,– ասել է մարշալը։

«Որակյալ բարեփոխումների համար,–ավելացրել է նա–, մարդիկ պետք է վերաիմաստավորեն նաև կրոնի հետ կապված որոշ հարցեր»։

«Կրոնական ոլորտը վերաիմաստավորման կարիք ունի, որ ազատվենք մի շարք բացասական հետևանքներից, որ չհայտնվենք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա, երբ հավատքի անվան տակ էլեկտրահենարաններ են այրում, գրոհում են հիվանդանոցներն ու սպանում են մարդկանց»,– ասել է աս Սիսին։

Եգիպտոսի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են մայիսի 26-27–ին։ Բացի աս Սիսիից, թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել են նաև սոցիալիստ–նասերիստ Համդեյն Սաբահին և տեղական Զամալեկ ֆուտբոլային ակումբի նախագահ Մուրտադա Մանսուրը։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, աս Սիսիի նախընտրական շտաբին արդեն հաջողվել է իրենց թեկնածուի օգտին հավաքել հարյուր հազարավոր ստորագրություններ, մինչդեռ նրա ամենամեծ մրցակից Սաբահին անհրաժեշտ 25 հազարից դեռ միայն 20 հազար ստորագրություն ունի։  -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։