+22
Եղանակը Երևանում
Հայ
Դիազ. Հայկական բրենդին հայտնի կլիներ Ֆրանսիայում, եթե Ստալինը երկու շիշ նվիրեր ոչ թե Չերչիլին, այլ դե Գոլին
19:08
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բրենդին կարող էր շատ ավելի ճանաչված լինել Ֆրանսիայում, եթե Ստալինը ժամանակին երկու շիշ նվիրեր ոչ թե Ուինսթոն Չերչիլին, այլ Շառլ դե Գոլին, կարծում է   «Société Paul Ricard» ընկերության տնօրեն Ֆրանսուա–Կզավյե Դիազը:

Հայկական կոնյակը Չերչիլի սիրելի խմիչքն էր։ Ըստ որոշ աղբյուրների` Ստալինը բրիտանացի վարչապետին առաջին անգամ հյուրասիրեց այդ էլիտար խմիչքը 1945 թ.–ին Յալթայում կայացած համաժողովի ժամանակ, այնուհետև կանոնավոր կերպով նրան «Դվին» կոնյակ էր ուղարկում։ 

«Կարծում եմ, որ եթե ժամանակին գեներալիսիմուս Ստալինը երկու շիշ նվիրեր ոչ թե Չերչիլին, այլ դե Գոլին, ապա հիմա մենք կունենայինք ամբողջովին այլ պատկեր», – ասել է «Պեռնո Ռիկար» ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարի թոռը` Դիազը ուրբաթ Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին,թե ինչու «Արարատ» ապրանքանիշը չի արտահանվում Ֆրանսիա։

Նա նշել է, որ ֆրանսիական կոնյակի և հայկական բրենդիի արտադրության տեխնոլոգիաները տարբեր են և ունեն իրենց առանձնահատկությունները, սակայն այդ խմիչքները ճանաչված են աշխարհի տարբեր մասերում։ «Ֆրանսիական կոնյակը պահանջարկ է վայելում և բարձր է գնահատում հատկապես ասիական շուկաներում, իսկ հայկականը` ռուսական շուկայում», – ասել է Դիազը։

«Պեռնո Ռիկար» (Pernod Ricard) խումբը հիմնադրվել է 1975 թ.–ին և այսօր զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն ալկոհոլային ընկերությունների ցուցակում` շնորհիվ ալկոհոլային խմիչքների աշխարհահռչակ և բացառիկ փաթեթի, որոնց թվում են Chivas Regal, Jameson, Ballantine's վիսկիները, Havana Club ռոմը, Beefeater ջինը, Olmeca թեքիլան, Absolut օղին, Martell կոնյակը, Malibu լիկյորը, Mumm և Perrier Jouet շամպայնը և այլն։

1998 թ.–ի հունիսին Պեռնո Ռիկար խմբում ներառված նաև Երևանի կոնյակի գործարանը։ Ընկերությունը ձեռք բերեց գործարանը միջազգային տենդերում 30 մլն դոլարով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: