486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական գինիները լավն են, սակայն այնքան էլ հայտնի չեն Ֆրանսիայում. «Պեռնո Ռիկար» ընկերության հիմնադրի դուստր
16:12
11 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական գինիները թեև լավն են, սակայն այնքան էլ հայտնի չեն Ֆրանսիայում, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց «Պեռնո Ռիկար» ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարի դուստրը` Միշել Ռիկարը։

«Երեկ ես հայկական գինի փորձեցի և ասեմ ձեզ, որ այն շատ լավն էր, սակայն հայկական գինիները Ֆրանսիայում այնքան էլ հայտնի չեն», – ասել է Ռիկարը Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պոլ Ռիկարի թոռը` «Société Paul Ricard» ընկերության տնօրեն Ֆրանսուա–Կզավյե Դիազը նշեց, որ գինի ստեղծելու համար երկու կարևորագույն պայմաններն են մեծ սերն ու կիրքը։ 

«Ֆրանսիացիները գիտեն, թե ինչպես այդ կիրքը փոխանցել իրենց գինուն», – ասել է Դիազը։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ նախօրեին փորձելով հայկական գինի` հասկացել է, որ հայերը ևս կարողանում են այդ կիրքն ու սերը փոխանցել այդ ըմպելիքին։

«Պեռնո Ռիկար» (Pernod Ricard) խումբը հիմնադրվել է 1975 թ.–ին և այսօր զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն ալկոհոլային ընկերությունների ցուցակում` շնորհիվ ալկոհոլային խմիչքների աշխարհահռչակ և բացառիկ փաթեթի, որոնց թվում են Chivas Regal, Jameson, Ballantine's վիսկիները, Havana Club ռոմը, Beefeater ջինը, Olmeca թեքիլան, Absolut օղին, Martell կոնյակը, Malibu լիկյորը, Mumm և Perrier Jouet շամպայնը և այլն։

1998 թ.–ի հունիսին Պեռնո Ռիկար խմբում ներառված նաև Երևանի կոնյակի գործարանը։ Ընկերությունը ձեռք բերեց գործարանը միջազգային տենդերում 30 մլն դոլարով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: