481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առկա է կառուցվածքային բարձր գործազրկություն` չնայած առողջ տնտեսական աճին. ՀԲ զեկույց
19:23
09 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում առկա է կառուցվածքային բարձր գործազրկություն և աշխատաշուկայի վառ արտահայտված գենդերային անհավասարություն` չնայած առողջ տնտեսական աճին, ասվում է «Հայաստանը տնտեսության ավելի դինամիկ աճի սպասումով» ՀԲ–ի զեկույցում։

Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2014թ.–ին կանխատեսում է 5 տոկոսի սահմանում, իսկ Հայաստանի պետբյուջեում ՀՆԱ աճը ծրագրված է 5.2 տոկոսի մակարդակում։

Զեկույցի տվյալներով` Հայաստանում գործազրկության մակարդակը 2013 թվականի սեպտեմբերին կազմել է 15.4 տոկոս` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 1.9 տոկոսով։

«2013 թվականի դեկտեմբերին աշխատանք փնտրող մարդկանց թիվը կազմել է 65 հազար` 2012 թվականի դեկտեմբերի ցուցանիշի համեմատ նվազելով 10.2 տոկոսով։ Միաժամանակ, նրանց 72 տոկոսը կանայք էին, և նրանց բաժնեմասը ժամանակի ընթացքում ավելացել է»,– նշվում է զեկույցում։

Աշխատանք փնտրողների թվում, աղբյուրի համաձայն, հաջող աշխատանքի տեղավորման գործակիցը տղամարդկանց շրջանում կազմում է 0.26` կանանց շրջանում գրանցված 0.17–ի դիմաց։
Բացի այդ, հեղինակները նշում են մասնավոր և պետական հատվածների աշխատավարձերի կայուն տարբերությունը։

«Մասնավոր հատվածի միջին աշխատավարձը գերազանցում է պետական հատվածի նույն ցուցանիշը միջինը 32 տոկոսով։ 2013 թվականին միջին ամսական տարեկան աշխատավարձը Հայաստանում ամսական բարձրացել է 1 տոկոսով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում մոտավորապես հավասար տեմպերով»,– նշվում է հետազոտությունում։

Աշխատանքի վճարման քաղաքականության համակարգում փոփոխություններ, ՀԲ գնահատմամբ, երկրում չեն կատարվել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում գործազրկության մակարդակը 2013 թվականին կազմել է 16.2 տոկոս` 2012 թվականի համեմատ կրճատվելով 1.1 տ.կ.–ով։ Գործազրկության մակարդակը 2013 թվականին քաղաքներում կազմել է 23.4 տոկոս (2012 թվականին` 25,5%), իսկ գյուղերում` 6% (2012 թվականին` 5,3%).

Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմում էր 388.9 հազար մարդ, նրանցից 1 164.3 հազար մարդ` զբաղվածներ և 224.6 հազար մարդ` գործազուրկներ։ Միաժամանակ, հանրապետության աշխատանքային ռեսուրսները 2013 թվականին կազմել են 2 189.4 հազար (անկումը մեկ տարում` 3,2%). -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։