486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ–ում մարտին նախորդ տարվա համեմատ փոխադրումների ծավալների ավելացման միտում է նկատվել
16:43
07 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 7–ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է այս տարվա մարտին կատարած աշխատանքի արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության ղեկավարը նշել է, որ հաշվետու ամսում դիտվել են փոխադրումների ծավալների աճի միտումներ: Վիճակագրական տվյալների համաձայն, անցած տարվա մարտի համեմատ փոխադրումների ծավալներն աճել են 5,3%-ով, իսկ բեռնման ծավալները՝ 11%-ով:

Դրական արդյունքների հասած ձեռնարկությունների թվում Վիկտոր Ռեբեցը նշել է Գյումրի և Վանաձոր գծային-կայարանային միավորումները, Երևան, Էջմիածին, Արմավիր, Կարմիր Բլուր կայարանները:

ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրել է նաև, որ անցած տարի սկսված աշխատանքի որակական ցուցանիշների բարելավվման դրական միտումները շարունակվում են նաև 2014-ին: Մասնավորապես, մարտին 43 տոննայով ավելացել է գնացքի միջին քաշը, բարձրացել է լոկոմոտիվի արտադրողականությունը և միջին օրեկան վազքը, իսկ  տեղամասային արագությունը հասել է 34,2 կմ/ժամի:

Ընկերության այլ ձեռքբերումների թվում գլխավոր տնօրենը նշել է նաև բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարումը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել աշխատանքները գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով: -

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները: