480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը ներկա տեսքով կգործի մինչև սեպտեմբերի 30–ը. ՀՀ ՍԴ նախագահ
12:35
04 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքն այն տեսքով, որն այժմ ունի, չի կարող գործել սեպտեմբերի 30–ից հետո, ասել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։

«Օրենքում կան լրջագույն, հիմնարար կետեր, որոնք չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն այն տեսքով, որով այսօր ամրագրված է օրենքով, կարող է գործել առավելագույնը մինչև սեպտեմբերի 30–ը», – ասել է Հարությունյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, քաղաքացիները պե՞տք է պարտադիր վճարներ կատարեն, նա նշել է, որ օրենքն ամբողջությամբ գործելու է մինչև նշված ժամկետը։

Պատասխանելով այն հարցին, թե մինչև սեպտեմբերի 30–ը սահմանադրակա՞ն են, արդյոք, դրույթները, որոնք ՍԴ–ն չեղյալ է և հակասահմանադրական է համարել, ՍԴ նախագահը նշել է, որ նման բան պահանջում է օրենքը։

Այս համատեքստում նա ընդգծել է, որ ՍԴ–ն օրենքներն ուժը կորցրած չի ճանաչում, դա, նրա խոսքերով, ԱԺ–ի իրավասությունն է։

Միաժամանակ  Հարությունյանն ավելացրել է, որ անհեթեթ դեպքեր են գրանցվել, երբ ՍԴ–ն նորմերը ճանաչել է հակասահմանադրական և չեղյալ, իսկ ԱԺ–ն համապատասխան օրենքը ճանաչել է ուժը կորցրած այդ որոշումից միայն 7 ամիս անց։

Այս կապակցությամբ նա նշել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի երկու ուղղությամբ։

«Կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ ներկայացնի այդ և այլ օրենքներում դրույթների արագ և համալիր փոփոխության համար և ներկայացնի համապատասխան մշակումներն իր որոշումները փոխելու համար, իսկ ԿԲ–ն, ղեկավարվելով դրանով, պետք է փոխի ընդունած որոշումները», – ասել է նա։

Մեկնաբանելով երկրում ծագած իրավիճակը ՍԴ–ի վճռի կապակցությամբ տարընթերցումների վերաբերյալ` Հարությունյանը նշել է, որ այդ չհասկանալն առաջացավ այն պատճառով, որ մարդիկ եզրահանգումներ էին անում` չընթերցելով որոշումը կամ այն մեկնաբանում էին ոչ թե փաստաբաններ, այլ ուրիշ ոլորտների մասնագետներ։ Բացի այդ նրա խոսքերով` նորությունը մեկնաբանող մարդիկ ելնում են սեփական շահերից։

«Այստեղ հարկավոր է իմանալ օրենքի և Սահմանադրության պահանջները», – ասել է նա` ավելացնելով, որ չարժեր հապճեպ եզրակացություններ անել։

Նա նաև ընդգծել է, որ անձամբ է հետևելու ՍԴ վճռի կատարմանը։

«Անձամբ եմ հետևելու վճռի կատարմանը և կազմակերպելու եմ մոնիտորինգ։ Կարծում եմ, որ հոկտեմբերին մենք կփորձենք հատուկ տեղեկատվություն պատրաստել վճռի կատարման ընթացքի մասին», – եզրափակել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: