478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիան, չնայած պատժամիջոցներին, պատրաստվում է ռուսական գազի ուղիղ գնումների. ԶԼՄ
11:49
26 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ռուսաստանից գազի ուղիղ գնումներ սկսել, այն դեպքում երբ ԵՄ երկրների առաջնորդները սպառնում են Մոսկվային նոր պատժամիջոցներով, գրում է Huffington Post հրատարակության բրիտանական տարբերակը։

«Centrica խոշորագույն բրիտանական էներգետիկ ընկերությունը, որը British Gas ընկերության սեփականատերն է, այս տարվա հոկտեմբերին կսկսի ռուսական գազի ուղիղ ներկրումը։ Գնման հարցում Centrica–ի ծրագրերը մնում են ուժի մեջ, չնայած Ուկրաինայի շուրջ դիվանագետների գործողություններին և եվրոպացի քաղաքական գործիչների վրա նրանց ճնշումներին` Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով», – գրում է Huffington Post–ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հրատարակությունը նշում է, որ Մեծ Բրիտանիայում գազի արտադրությունը ամեն տարի նվազում է 7 տոկոսով։ Այժմ Բրիտանիան Ռուսաստանից ուղիղ գազ չի ներկրում, սակայն ՌԴ–ից իրականացվող մատակարարումները հասնում են Բրիտանիա Գերմանիայի և եվրոպական այլ երկրների միջով։ 2012 թ.–ին Բրիտանիան արտադրել է տարվա ընթացքում սպառված գազի ընդհանուր ծավալի (91 մլրդ խորանարդ մետր) մոտ կեսը։ Միաժամանակ գնված գազի մոտ 29 տոկոսը երկիր է մատակարարվել Նորվեգիայից, մոտ 7 տոկոսը` Նիդեռլանդներից, 3 տոկոսը` Բելգիայից և մոտ 15 տոկոսը` Քաթարից։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց, և մարտի 18–ը կողմերը համապատասխան պայմանագիր ստորագրեցին։ Ռուսաստանի խորհրդարանը վավերացրեց Ռուսաստանին Ղրիմի միանալու պայմանագիրը և ընդունեց ՌԴ–ում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակության ունեցող Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին օրենքը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկու փաստաթղթերը։

ԱՄՆ–ն և ԵՄ–ն Ռուսաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցներ են կիրառել` սառեցրել են մի շարք անձանց ակտիվներն ու վիզաների տրամադրման արգելք են մտցրել։ ԵՄ–ում տնտեսական պատժամիջոցների մասին խոսակցություններն արդեն մի քանի շաբաթ շրջանառվում են, սակայն որոշում դեռ չի կայացվել։

G7 երկրները ընթացիկ շաբաթ սպառնացել են Ռուսաստանին պատժամիջոցներ մտցնել տնտեսության մի շարք հատվածների նկատմամբ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հետագա լարման դեպքում։ ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը հակաարդյունավետ և անպատեհ է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: