481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հարավկովկասյան երկաթուղին ու Յակուտիայի երկաթուղին ստորագրել են երկկողմանի համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագիրը
17:17
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը մարտի 19-ին ստորագրեցին երկկողմանի համագործակցությանն ուղղված համաձայնագիրը:

Ինչպես հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, այս համաձայնագրի շրջանակում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով:

Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում:

Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամների հետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանց երեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում:

Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը, միջազգային բարեկամական կապերի ամրապնդումը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենական կապերի զարգացումը:

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ընկերությունների համագործակցությունը հատկանշական է նրանով, որ երկու երկաթուղիները հանդիսանում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկություններ, որոնք փոխադրումների ոլորտում լիարժեք գործունեություն են ծավալում:

«Մենք ունենք քննարկման ընդհանուր թեմաներ: Մեր ընկերություններն աշխատում են նման պայմաններում, համեմատելի են աշխատանքի ծավալներն ու երկաթուղիների երկարությունը: Այս համաձայնագիրը կարգավորելու է համագործակցությունն ոչ միայն արտադրական ոլորտում, այլ նաև կապերը սոցիալ-մշակութային, երիտասարդության հետ աշխատանքի, արհմիությունների գործունեության և կադրային ոլորտներում: Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրել կոլեգաների փորձը և կիրառել այն մեր աշխատանքի մեջ», - ասաց Վիկտոր Ռեբեցը:

«Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը  իր հերթին նշեց, որ՝ չնայած առկա ընդհանուր գծերի, յակուտական երկաթուղին ունի ավելի փոքր անձնակազմ և զգում է որակավորված կադրերի պակաս: Ընկերության ղեկավարն ասաց, որ մտադիր է Հայաստան գործուղել 15 մասնագետ՝ հայկական փորձի հետ ծանոթանալու համար:

Նա նաև տեղեկացրել է, որ «ՅԵ»-ի համար 2014 թվականն անցնում է Բայկալ-Ամուր մայրուղու կառուցման 40-ամյակի ներքո, հիշեցնելով, որ կառուցմանը մասնակցում էին նաև հայ մասնագետները: Շիմոխինի խոսքով` հայ մասնագետները նույնպես հրավիրվելու են տոնակատարություններին մասնակցելու համար:

«Դա լինելու է մեր հարգանքի նշան, որը վկայելու է, որ մենք հիշում ենք նրանց ավանդի մասին», - ընդգծեց Վասիլի Շիմոխինը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: