+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն պարտավորվել է երկրի երկաթուղային համակարգի զարգացմանն ու արդիականացմանը ուղղել 174 մլրդ 559,9 մլն դրամ
16:28
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀԿԵ-ն պարտավորվել է երկրի երկաթուղային համակարգի զարգացմանն ու արդիականացմանը 2008-2038  թթ-ին ուղղել 174 մլրդ 559,9 մլն դրամ, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Արդեն 6 տարի է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի երկաթուղային փոխադրումների շուկայում՝ իր առջև դնելով երկաթուղային համակարգի արդիականացման, ներհանրապետական ու միջազգային փոխադրումների կատարելագործման, հարևան երկրների հետ համագործակցության զարգացման խնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ:
 
Հանդիսանալով աշխարհի խոշորագույն տրանսպորտային ընկերություններից մեկի՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ, դուստր ձեռնարկություն, Հարավկովկասյան երկաթուղին ձևավորվեց որպես արդյունավետ գործող երկաթուղային ընկերություն, որը ապահովում է ուղևորների ու բեռների անխափան փոխադրումներ, իրականացնում է խոշոր ներդրումային ենթակառուցվածքային ծրագրեր:

2008-2013 թթ-ին ՀԿԵ-ի ներդրումներն երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմեցին 91,4 մլրդ դրամ, այդ թվում 64 մլրդ 431,3 մլն դրամ ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը և 26 մլրդ 996,2 մլն դրամը՝ շարժակազմի թարմացմանը:

Այս միջոցների հաշվին Հայաստանում իրականացվել են ենթակառուցվածքի արդիականացման և շարժակազմի թարմացման աշխատանքներ, կառուցվել են և շահագործման հանձնվել երեք խոշոր երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինեցին 1898 թվականից շահագործվող Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան վազուրդու կամուրջը:

Մասնավորապես, փոխվել է 557 հազ կոճղ, վերանորոգվել 348 կմ գիծ, 70 գծային փոխադրիչ, 52 գծանց, 5 կամուրջ, Երևանի, Վանաձորի ու Գյումրու կայարանների շենքերը:

Միայն 2013 թվականին իրականացվել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, այդ թվում Գյումրու երկաթուղային հանգույցի վերակառուցումը:

Գյումրիում գտնվող լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոների վերանորոգումը թույլ տվեց Հայաստանում ստեղծել ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը: Դեպոների նորագույն սարքավորումները թույլ են տալիս կիրառել վագոնների սպասարկման ու վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաներ՝ էապես բարձրացնելով կատարվող աշխատանքների որակը:

Այս տարիների ընթացքում ավելացել են գնացքների արագությունները: Օրինակ, միջին տեղամասային արագությունն աճել է 21,9 կմ/ժամից 2008 թվականին մինչև 33 կմ/ժամ 2013 թվականին, իսկ միջին տեխնիկական արագությունը՝ 27,5 կմ/-ժամից աճել է մինչև 40 կմ/ժամ:

Բեռնափոխադրումների աշխատանքը հեշտացնելու համար Ընկերությունում գործում է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որը զբաղվում է երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպման հարցերով: Կենտրոնը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հեշտացնում է բեռնափոխադրումների, փաստաթղթաշրջանառության գործընթացը:

Ուղևորափոխադրումների ոլորտում ՀԿԵ-ն գործարկել է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ-վաճառքը, կրճատել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության ժամանակը 6 ժամով՝ 21,5 ժամից 2009 թվականին մինչև 15 ժամ 45 րոպե 2013 թվականին:

Իսկ 2013 թվականին գնացքի կուպե և ՍՎ վագոնների ուղևորներին հասանելի դարձավ նաև անվճար Wi-Fi կապը:

Ընկերության գործունեության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված են ներդրումային գործունեության առաջնահերթությունները 2008-2009 թթ. նման առաջնահերթությունն էր շարժակազմի թարմացումը, 2010-2011 թթ.՝ գծի ու արհեստական կառույցների արդիականացումը, իսկ 2012-2015 թթ. համար առաջնահերթություններն են հանդիսանում գնացքների բեռնատարության բարձրացումը և կայարանների արդիականացումը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերի իրականացումը: Ընկերության 2013-2015 թթ. առաջնային խնդիրներն են Գյումրու դեպոների վերակառուցման գործընթացի ավարտը, վագոնների նախապատրաստման համակարգի ստեղծումը, գծի ու թունելների արդիականացումը: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: