478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են հեռուստատեսությամբ երեկոյան և գիշերը թունդ ալկոհոլի գովազդ թույլատրվող օրինագիծ
13:50
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է թույլատրել հայկական հեռուստաալիքներով թունդ ալկոհոլի գովազդ ցուցադրել երեկոյան ժամը 22–ից մինչև առավոտյան ժամը 6–ը։

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ` 2։ Ոչ կոալիցիոն խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը։

Օրինագիծը ներկայացրել էին Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Ինչպես նախօրեին նշեց, ներկայացնելով օրինագիծը, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, փոփոխությունները կօգնեն հեռուստաալիքներին ամրապնդել սեփական ֆինանսական դրությունը, ինչը նշանակում է` ավելի լավ հոգալ սեփական ծրագրերի որակի մասին։

Ըստ նրա, թունդ սպիրտային խմիչքների գովազդը կօգնի վաստակել ընդհանուր առմամբ, տարեկան մինչև 1 մլրդ դրամ։

Նա ավելացրեց, որ բացառություն կարելի է անել հայկական կոնյակի համար, որը կարելի կլինի հեռարձակել շուրջօրյա երկրի տնտեսության և արտահանման համար կոնյակի արդյունաբերության կարևորության առումով։

ՀՀԿ պատգամավոր, համազեկուցող Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ ծխախոտի համար այսպիսի մեղմացում չի նախատեսվում, հակառակը, նախապատրաստվում են ավելի կոշտ սահմանափակումներ։

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին նկատեց, որ օրենքը, փաստորեն, կարող է առավելություն տալ արտասահմանյան ապրանքանիշերին` արտասահմանյան օղու, վիսկիի և ալկոհոլային այլ արտադրանքի վաճառողները կարող են ավելի շատ եթեր գնել, քան տեղական գործարանները։

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծեց, որ գովազդի շուկայի խնդիրները լուծելու փոխարեն խորհրդարանական մեծամասնությունը զբաղված է ոգելից խմիչքի ինտենսիվ քարոզչությամբ։

Ներկայում «Գովազդի մասին» օրենքով հեռուստատեսությամբ թույլատրվում է միայն հայկական կոնյակի և գինիների գովազդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։