486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի իրավարար դատարանը Միջպետական բանկի հայցով վճռել է 25 մլն դոլար բռնագանձել «Նաիրիտ» գործարանից
17:43
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱն, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի իրավարար դատարանը բավարարել է «Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի նկատմամբ Միջպետական բանկի հայցը։ Գործարանը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր։ Դատարանը վճռել է գործարանից բռնագանձել 25,183 մլն դոլար, հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության թղթակիցը դատարանի նիստերի դահլիճից։

Պատասխանող կողմը («Նաիրիտ» ՓԲԸ) վարկի երաշխավորն է, որը տրամադրվել է նրա սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությանը։ Մոսկվայի իրավարար դատարանը հունվարին բավարարել էր Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլար բռնագանձելու մասին Միջպետական բանկի հայցը։ Մասնավորապես, դատարանը պարտադրել էր բռնագանձել 68,6 մլն դոլար հիմնական պարտք, ինչպես նաև տոկոսներ և վարկի գծով տուգանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նշվել է երեքշաբթի նիստի ընթացքում, քանի որ գործարանը հանդես է եկել որպես վարկի երաշխավոր, ապա հայց է ներկայացվել նաև նրա նկատմամբ 16,763 մլն դոլարի չափով տոկոսների  և 8,419 մլն դոլարի վարկի գծով տուգանքի բռնագանձման մասին։ Բանկի ներկայացուցիչը նշել է, որ Rhinoville Property Limited ընկերությունը դադարել է վարկի տոկոսները վճարել 2010 թ.–ի հունվարից։ Բանկը 2006 թ.–ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 մլն դոլարի վարկային գիծ էր բացել։

Գործը քննվել է պատասխանող կողմի ներկայացուցիչների բացակայությամբ, որը պատշաճ կերպով իրազեկվել էր դատավարության անցկացման մասին։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։

Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ --0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: