486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից ՌԴ էլեկտրաէներգիայի հոսքին նվիրված 330 մլն եվրոյի ծրագիրը պատրաստ կլինի 2025թ.–ին. Էներգետիկայի նախարարություն
19:44
28 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանից ՌԴ էլեկտրաէներգիայի հոսքին նվիրված 330 մլն եվրոյի ծրագիրը պատրաստ կլինի 2025թ.–ին, տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը։

«Էլեկտրաէներգիայի տեղափոխման համար հարկավոր են լուրջ աշխատանքներ էլեկտրաէներգիայի փոխանցման բարձրավոլտ ցանցեր ստեղծելու համար, սակայն մենք գործընթացի մեջ ենք», – ուրբաթ «Գազային հարցը հայկական տնտեսության համար» կլոր սեղանի ընթացքում ասաց նա։

Այս կապակցությամբ Իսայանը պարզաբանեց, որ Հայաստանն իրականացնում է Վրաստանի հետ համատեղ նախագիծ, որի համաձայն` մինչև 2018թ.–ը կգործարկվի բարձրավոլտ ԷՀԼ–ը, որը Հայաստանը կկապի Վրաստանի հետ, ինչը Հայաստանին հնարավորություն կտա աշխատել Վրաստանի հետ զուգահեռ ռեժիմում։

«Հնարավորություն ստանալով Վրաստանի հետ աշխատել զուգահեռ ռեժիմով` մենք կարող ենք Ռուսաստանի էներգահամակարգի հասանելիություն ստանալ ասինխրոն ռեժիմում։ Երբ մենք մոտավորապես 2018 թ.–ին կավարտենք այդ աշխատանքների փուլերից մեկը, 2020 թ.–ին մենք կունենանք ևս մեկ հաղորդալար, որը Հրազդանը կկապի Վրաստանի սահմանի հետ, և մինչև 2025 թ.–ը նախատեսվում է երրորդ փուլը», – ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ այդ ծրագիրն արժե 330 մլն եվրո, որից 300 մլն եվրոն կուղղվի Հայաստանի տարածքում նախատեսված աշխատանքներին, իսկ 30 մլն եվրոն` Վրաստանի տարածքում նախատեսված աշխատանքներին։

2012թ.–ին Հայաստանն ու Վրաստանը սկսել են Վրաստան–Հայաստան 400 կՎ–անոց էլեկտրահաղորդալարերի հերթական գծի կառուցումը, որը կկապի Վրաստանի տարածքում գտնվում Մարնեուլի ենթակայանը Հայաստանի Հրազդանի ՀԷԿ–ի հետ։ ԷՀԼ–ն Վրաստանի տարածքում արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանի տարածքով կտեղափոխի Իրան։

Եվրասիական տնտեսական ակումբի կազմակերպած «Գազային հարցը հայկական տնտեսության համար» կլոր սեղանի ընթացքում զեկույցներով հանդես եկան «Գազպրոմ Արմենիա» ընկերության փոխնախագահ Կարեն Մովսիսյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աշոտ Թևիկյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։ Միջոցառման մասնակցել են նաև Զարգացման եվրասիական բանկի, ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև վերլուծաբաններ, տնտեսագետներ և փորձագետներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: