481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կստեղծվի երկրորդ ազատ տնտեսական գոտին
14:24
27 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշումը։

«Նախատեսվում է, որ այդ Ազատ տնտեսական գոտում կգործի 150 օտարերկրյա ընկերություն` ավելի քան հազար աշխատատեղով։ Ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն դոլար։ Նախագծի վերջնական հաստատումից հետո այն կսկսի իր աշխատանքը մինչև 2015 թ.–ը», – նիստի ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` նշելով, որ, ըստ էության, Հայաստանում ստեղծվում է երկրորդ ԱՏԳ–ն։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով նախագիծը, նշել է, որ դրա ստեղծման նախաձեռնությունը պատկանում է մասնավոր հատվածին։ «Բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որ աշխարհասփյուռ հայերը, ովքեր զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները։ Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ»։
 
ՀՀ կառավարության կայքում ներկայացված «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերության գործարար ծրագրում նշվում է, որ ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտների համար ԱՏԳ–ի ստեղծման նախաձեռնողը Հայաստանի ոսկերիչների միությունն է։

ԱՏԳ–ի գոյության առաջին երեք տարվա ընթացքում նախատեսվում է ներգրավել 120–150 օտարերկրյա ընկերություններ և ստեղծել մինչև 2000 աշխատատեղ` ապահովելով 200–250 մլն դոլարի արտադրանքի ամենամյա արտահանում։

32,4 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ԱՏԳ–ն, որից 12,75 հազար քառակուսի մետրը կհատկացվի արտադրական նպատակների համար, կգտնվի «Ավիահամալիր» գործարանի տարածքում` Երևանի կենտրոնում։ Ծրագիրը կիրականացվի երեք փուլով։ Տարածքի ձեռքբերման համար 2013–2015 թթ.–ին կպահանջվի 10,97 մլն դոլարի ներդրում, որից մոտ 6 մլն դոլարը նախատեսվում է հատկացնել վարկային միջոցների հաշվին, իսկ մնացած գումարը` ԱՏԳ–ի կազմակերպիչների միջոցների հաշվին։ 

Կազմակերպիչը նախատեսում է Հայաստանի կառավարության հետ 20 տարվա (+10 տարի) պայմանագիր կնքել։ ԱՏԳ–ի աշխատանքի առաջին տասը տարին լրանալուց հետո կներկայացվի նոր բիզնես նախագիծ։

Առաջին ԱՏԳ–ն Հայաստանում գործում է 2013 թ.–ի օգոստոսի 1–ից «ՌԱՕ Մարս» ՓԲԸ–ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ–ի տարածքում։ ԱՏԳ–ն, որի կառավարումն իրականացնում է «Սիտրոնիքս» ընկերությունը, տեղակայված է ավելի քան 100 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող տարածքում, այդ թվում` 77 հազար ք.մ. մակերեսով «Մարս» գործարանի և 27 հազար ք.մ. մակերեսով Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում։ ԱՏԳ–ն գործում է երկու ուղղություններով` բարձր տեխնոլոգիաներ և նոր տեխնոլոգիաների արտադրություն։ ԱՏԳ–ի ձևավորման պարտադիր պայմաններից մեկը արտահանմանն ուղղված արտադրանք արտադրելն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։