478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+36
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմը» Հայաստանի գազիֆիկացման գլխավոր սխեմա է մշակում
18:38
26 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմը» Հայաստանի գազիֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեմա է մշակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` ներկայցնելով ռուսական հոլդինգի հաղորդագրությունը։

Չորեքշաբթի Երևանում «Գազպրոմի» պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակում կայացել է վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցութան հիմնական հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Գազպրոմի» 100–տոկոսանոց դուստր ընկերություն դարձած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի (ավելի վաղ` «ՀայՌուսգազարդ»), գործունեության հեռանկարներին։

«Ալեքսեյ Միլլերը և Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի գազիֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեմայի համատեղ մշակման մասին»,– ասվում է հաղորդագրությունում։

Միլլերը հանդիպել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը, մասնավորապես, խոսքը «Գազպրոմի» կառուցվածքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի ինտեգրման մասին է եղել։ Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրական և իրացման գործունեության հեռանկարները։

Հայաստանում բնական գազի սեփական արդյունահանումը բացակայում է, հանրապետության էներգետիկան գործնականորեն ամբողջությամբ կախված է գազի ներկրումից։ Գազամատակարարումները մինչև Հայաստանի հետ սահմանն իրականացնում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ–ն, սահմանում գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն։ 2013 թվականին «Գազպրոմ» խումբը Հայաստանին մատակարարել է 1.96 միլիարդ խորանարդ մետր գազ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարումներ է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։

2013 թվականի դեկտեմբերին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» Հայաստանին 2014-2018 թվականներին ռուսական բնական գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիր են ստորագրել։ Պայմանագրին համապատասխան` Գազպրոմը պարտավորվում է Հայաստան ամեն տարի մատակարարել մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կորոշվի գազի ռուսական գնագոյացմանը կից գնի բանաձևին համապատասխան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: