480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից Հայաստան արված մասնավոր փոխանցումները 2013թ.–ին աճել են 11,1 տոկոսով` հասնելով 1,6 մլրդ դոլարի
17:50
14 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով երկրի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան ստացված մասնավոր փոխանցումները 2013թ.–ին տարվա կտրվածքով ավելացել են 11,1 տոկոսով` կազմելով մոտ 1 606,6 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

Հաշվետու ժամանակահատվածում  արված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է 85,9 տոկոս։ Միաժամանակ 2012 թ.–ի տվյալներով` Ռուսաստանից հանրապետություն եկած մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ–ի 14,1 տոկոսը ($1,4 մլրդ)։

Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը նախորդ տարի կազմել է 180,35 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 9,5 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան արված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1 426,3 մլն դոլար` ավելանալով 11,4 տոկոսով։

Ռուսաստանից հանրապետություն իրականացված դրամական փոխանցումները միայն 2013 թ.–ի դեկտեմբերին կազմել են մոտ 160,7 մլն դոլար` 2012 թ.–ին գրանցված 132,6 մլն դոլարի համեմատ, իսկ հանրապետությունից ՌԴ գրանցված միջոցների արտահոսքը կազմել է 18.8 մլն դոլար` 16,3 մլն դոլարի համեմատ։

ԿԲ տվյալների համաձայն` 2013թ.–ին երկիր ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 1 869,7 մլն դոլար (10,8 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի արտասահման գրանցված արտահոսքը կազմել է մոտ 324,2 մլն դոլար (10,9 տոկոսի աճ)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: