-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում սպասում են «Ռոսնեֆտի» պատվիրակությանը` «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը քննարկելու համար
18:41
13 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելեն Երևան` «Նաիրիտ» քիմիական գործարանի հետագա ճակատագիրը քննարկելու համար, հինգշաբթի հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

«Այն տեղեկատվությունը, թե ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հրաժարվել է հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանից, չի համապատասխանում իրականությանը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան կժամանի «Ռոսնեֆտ» ընկերության աշխատանքային խումբը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի հետ կապված հետագա քայլերը քննարկելու համար»,– ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ Գործարանի աշխատանքը դադարեցվել էր 2010 թ. ապրիլից։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։

Անցյալ տարվա դեկտեմբերին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ «Ռոսնեֆտը» նախատեսում է 400 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար։ Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հույս էր հայտնել, որ «Նաիրիտ» գործարանի մասնագետները պահանջված կլինեն նոր ձեռնարկությունում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: