486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միացումը ՄՄ–ին կխթանի հնդկական ընկերությունների մուտքը հայկական շուկա. ձեռներեց
19:24
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի միացումը Մաքսային միությանը երկրի շուկան ավելի գրավիչ կդարձնի հնդիկ գործարարների համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց  Protech Biosystems Pvt.Ltd. ընկերության ներկայացուցիչ Սանջիվ Կումար Սինխը։

«Հնդիկ ձեռնարկատերերին հետաքրքրում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, և այստեղ նրանք մեծ հեռանկարներ են տեսնում»,– ասաց Սինխը Երևանում անցկացվող հայ–հնդկական գործարար–համաժողովից հետո։ Համաժողովը նվիրված է երկու հայ–հնդկական առևտրային և դեղագործական արտադրանքի ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Նա միաժամանակ ավելացրեց, որ հնդիկ արտադրողներն ավելի շահագրգռված են հայկական շուկայում իրենց արտադրանքի իրացմամբ, քան համատեղ արտադրության ստեղծմամբ։

«Հնդկաստանում արտադրության արժողությունն ավելի ցածր է, քան ամբողջ աշխարհում, այդ պատճառով մենք նախընտրում ենք այստեղ պատրաստի արտադրանք առաքել»,– ասաց նա։

Հայ–հնդկական գործարար համաժողովն անցկացվում է փետրվարի 3–ին և 4–ին։ Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը` Հայաստանի էկոնոմիկայի, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի դեղերի արտադրողների և ներկրողների միության, Դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի և ճյուղային այլ կառույցների օժանդակությամբ։

Համաժողովի շրջանակում ծրագրվում է անցկացնել B2B ձևաչափի հանդիպումներ երկու երկրի գործարարների միջև գործնական կապերի հաստատման, Հայաստանի ներդրումային դաշտի և ընկերությունների գրանցման օրենսդրական առանձնահատկությունների հետ ծանոթանալու, ինչպես նաև Երևանի և երկրի մարզերի դեղագործական ընկերություններ այցելելու նպատակով։ Հնդկական պատվիրակության կազմում էին 36 հնդկական ընկերություններ, որոնցից մի քանին արդեն գործունեություն են ծավալում Հայաստանում։

Հայաստանի դեղերի արտադրողների և ներկրողների միության տվյալներով, հանրապետությունում գրանցվել է հնդկական 42 արտադրողների 254 անուն դեղամիջոց։ 2013 թվականին գրանցվել էր 61 անուն դեղամիջոց։

Նախորդ տարի Հնդկաստանը Հայաստան է արտահանել 1.9 մլն դոլարի դեղամիջոցներ և Հայաստանի դեղորայքի մատակարարների ցուցակում զբաղեցնում է 20-21–րդ տեղերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։