485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Էլեկտրաէներգիայի սպառման ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 6.186 մլրդ կՎտ.ժ` 2012 թ.–ի համեմատ աճելով 1.3%–ով. ՀԷՑ
15:40
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ցանցում էլեկտրաէներգիայի սպառումը 2013 թվականին կազմել է 6.186 մլրդ կՎտ.ժ, ինչը 1.3 տոկոսով շատ է 2012 թվականին սպառած էլեկտրաէներգիայի ծավալից (6,105 մլրդ կՎտ.ժ), հաղորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։

«Էլեկտրաէներգիայի սպառման աճը պայմանավորված է գնվող էլեկտրաէներգիայի ծավալի ավելացմամբ, ինչպես նաև բարձրավոլտ ցանցերում էլեկտրաէներգիայի հաղորդումների ժամանակ կորուստների ծավալի նվազմամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

ՀԷՑ–ի տվյալներով` կորուստների համագումարի տոկոսը ցանցում սպառման համագումարի նկատմամբ նախորդ տարի կազմել է 12.97 տոկոս 2012 թվականի 13.13 տոկոսի դիմաց։ Կորուստների ընդհանուր նվազումը պայմանավորված է տեխնոլոգիական կորուստների հաշվարկների սխեմաների ճշգրտման, դրանց նվազեցման ծրագրի իրագործման և ցանցերում 0.4 կՎ լարումով էլեկտրաէներգիայի վերահսկման և հաշվառման ավտոմատ համակարգերի ներդրման արդյունքում տեխնոլոգիական կորուստների նվազմամբ։

Բացի այդ, էլեկտրահաղորդումների գծերի ընդհանուր երկարությունը հաշվետու տարում կազմել է 31397 կմ, ինչը 2012 թվականի ցուցանիշից շատ է 1.6 տոկոսով (30889 կմ)։ Այս ցուցանիշի աճը պայմանավորված է ցանցի նոր սպառողների ավելացմամբ։ Նոր բաժանորդների միացման նախագծերին 2013 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ–ն ուղղվել է 6.174 մլրդ դրամ (ամբողջ ներդրումային ծրագրի ավելի քան 60 տոկոսը)։ Մասնավորապես, դիմումատուների միացման ժամանակ կատարվել  են օդային և մալուխային էլեկտրահաղորդման լարերի անցկացման, տրանսֆորմատորների տեղադրման, էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի տեղադրման աշխատանքներ։

Ինչպես նշեց «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, 2014 թվականին ընկերության գերակայությունը, նախևառաջ, մնում է սպառողներին հուսալի և անխափան էլեկտրամատակարարումը, արդյունավետ սպասարկումը աշուն–ձմեռ ժամանակահատվածում։

«Մենք պետք է լուծենք նաև ներդրումային ծրագրի կատարման, աշխատանքի տնտեսական արդյունավետության ապահովման, կառավարման կառուցվածքի օպտիմալացման, սարքավորումների թարմացման, մենեջմենտի որակի բարձրացման և ավելի մեծ թափանցիկության հասնելու հետ կապված մեծածավալ խնդիրները»,– ասաց նա։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը: