480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 8.1%–ով` հասնելով 1 445,4 մլն դոլարի
15:22
31 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականին 2012 թվականի համեմատ ավելացել է 8.1 տոկոսով և կազմել է 445.4 մլն դոլար, ասվում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կայքում։

Միաժամանակ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի ընթացքում կազմել է հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 24.3 տոկոսը։

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2013 թվականին կազմել է մոտ 334.5 մլն դոլար` մեկ տարվա ընթացքում ավելանալով 19.8 տոկոսով, իսկ ՌԴ–ից դեպի Հայաստան ներկրումը կազմել է 881.3 մլն դոլար` ավելանալով 13 տոկոսով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ կազմել է 1 786.6 մլն դոլար (աճը` 6,9%), ԵՄ–ի երկրների հետ` 1 657.3 մլն դոլար (աճը` 1.1%) և այլ երկրների հետ` 2 512.8 մլն դոլար (աճը` 7.8%)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականին կազմել է ավելի քան 5 956.8 մլն դոլար (աճը` 5.6%)։ Միաժամանակ, 2013 թվականին արտահանման ծավալը կազմել է 1 480 մլն դոլար` ավելանալով 7.2 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` 4 476.8 մլն դոլար` ավելանալով 5.1 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հավասարակշռության բացասական սալդոն կազմել է 2 996.8 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: