481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մադրիդում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ԼՂՀ–ի մասնակցությունը հաջող էր, չնայած Բաքվի ստեղծած խոչընդոտներին. Զբոսաշրջության վարչություն
12:20
31 Հունվարի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդում կայացած «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ԼՂՀ–ի մասնակցությունը հաջող էր, նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

Նրա խոսքերով` չնայած ցուցահանդեսին Արցախի մասնակցությանը խանգարելու` ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերին, ԼՂՀ–ի տաղավարը մեծ ժողովրդայնություն էր վայելում ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների շրջանում։

«Ադրբեջանցիներն իրենց գործողություններով ակամա գովազդեցին Ղարաբաղի տաղավարն ու մեծ հետաքրքրություն առաջացրեցին դրա նկատմամբ», – նշել է Շահվերդյանը։

Նա հայտարարել է, որ մի խումբ երիտասարդներ, ովքեր փաթաթված էին ադրբեջանական դրոշներով և կրում էին հակահայկական գրառումներով շապիկներ, կանգնել էին ԼՂՀ–ի տաղավարի առջև և խոչընդոտում էին մարդկանց հոսքին։

«Ցուցահանդեսի կազմակերպիչների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նրանք դուրս հանվեցին և այլևս չհայտնվեցին մինչև սովորական այցելուների համար ցուցահանդեսի բացումը», – ասել է Շահվերդյանը։

ԼՂՀ զբոսաշրջության վարչության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի դեսպանատունը Իսպանիայի ԱԳՆ–ին բողոքի նոտա է ուղարկել ցուցահանդեսին ԼՂՀ–ի մասնակցության կապակցությամբ, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադարձել Ղարաբաղի պատվիրակության աշխատանքի վրա։

Շահվերդյանը կարևորել է Մադրիդում կայացած միջազգային ցուցահանդեսին ԼՂՀ–ի մասնակցությունը, որտեղ գտնվում է զբոսաշրջության ոլորտում գործող առաջատար միջազգային կազմակերպության (Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն, World Tourism Organization) կենտրոնակայանը։

Այս տարի «Fitur» ցուցահանդեսին մասնակցել է մոտ 100 հազար տուրիստական ընկերություն, ավելի քան 110 հազար առևտրային գործակալություն և 92 հազար այցելու աշխարհի 167 երկրից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: