480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
«ՅուՏէյր»-ը նոր չվերթ է բացում` Կրասնոդար-Երևան
16:21
23 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «ՅուՏէյր ավիաընկերություն» ԲԲԸ-ն (UTair Aviation) նոր չվերթ է բացում` Կրասնոդար-Երևան երթուղով, ասվում է «Նովոստի-Արմենիա» ստացված  հաղորդագրությունում։

Թռիչքները կսկսվեն 2014թ. փետրվարի 2-ից և կիրականացվեն շաբաթը չորս անգամ` Կրասնոդարից թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և կիրակի օրերին` ժամը 00.30-ին, հինգշաբթի և շաբաթ` ժամը 01.00-ին, Երևանից` 03,20–ին բոլոր նշված օրերին (յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղական ժամանակը)։ Մեկ ուղղության համար նվազագույն սակագինը 49 եվրո է, երկու ուղղությամբ` սկսած 98 եվրոյից։

«Թռիչքներն իրականացվելու են Boeing 737-500 տիպի հարմարավետ ինքնաթիռներով` էկոնոմ և բիզնես կարգերի առկայությամբ։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 30 րոպե է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի նոր ուղղությունից «ՅուՏեյր» ավիաընկերությունը դեպի Երևան ուղիղ չվերթեր է իրականացնում Մինվոդիից, Դոնի Ռոստովից և Սոչիից։

«ՅուՏեյր» ավիաընկերությունը ներառված է ավիափոխադրումների ռուսական շուկայի առաջատարների եռյակում։ Ավիաընկերության պարկում կա ավելի քան 150 ինքնաթիռ։

Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում 110 ուղղությամբ։ Ընկերությունը հիմնականում չվերթեր է իրականացնում Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից (օրական ավելի քան 100 չվերթ)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: