483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի իրավարար դատարանը $107,95 մլն բռնագանձեց հայկական «Նաիրիտի» սեփականատիրոջից` հօգուտ Միջպետական բանկի
14:59
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի իրավարար դատարանը չորեքշաբթի բավարարել է Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլարի բռնագանձման մասին Միջպետական բանկի հայցը։ Rhinoville Property Limited–ը «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի սեփակատերն է (որը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր), հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության թղթակիցը դատական նիստերի դահլիճից։

Մասնավորապես, դատարանը վճռել է բռնագանձել 68,6 մլն դոլար հիմնական պարտք, ինչպես նաև տոկոսներ և վարկի գծով տուգանք։ Սկզբում Միջպետական բանկը հայց է ներկայացրել ընկերությունից 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին, սակայն նախկին դատական նիստից առաջ հայցվորն ավելացրել է հայցով նախատեսված պահանջները։ Պատասխանող կողմի, ինչպես նաև երրորդ անձի` «Նաիրիտ գործարանի» ներկայացուցիչները, նիստին չեն ներկայացել, թեև պատշաճ կերպով իրազեկվել են նիստի անցկացման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես հաղորդել են ԶԼՄ–ները, բանկը 2006 թ.–ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել։ Միջպետական բանկը 25,183 մլն դոլարի բռնագանձման մասին ևս մեկ հայց է ներկայացրել «Նաիրիտ Գործարանի» դեմ, որը հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր։ Դատարանը 2013 թ.–ի փետրվարին հայցը վերադարձրել է բանկին` դա պատճառաբանելով նրանով, որ այն ներկայացվել է ենթադատության կանոնների խախտմամբ, սակայն վերաքննիչը չեղյալ է հայտարարել այդ սահմանումը։ Հայցի քննարկումը նշանակված է մարտի 11–ին։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։

Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: