486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բիլ Գեյթսը կարծում է, որ 2035 թ.–ին աշխարհում գրեթե չեն լինի աղքատ երկրներ
14:35
22 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ 2035 թ.–ին աշխարհում գրեթե չեն լինի աղքատ երկրներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս կանխատեսման միջոցով Գեյթսը փորձել է հերքել «առաջընթացին խոչընդոտող երեք առասպելներից» մեկը, որոնք դարձել են հիմնադրամի ուղերձի կենտրոնական թեման։ Խոսքն այն տարածված կարծիքի մասին է, որ «աղքատ երկրները դատապարտված են միշտ աղքատ մնալ», այն դեպքում, երբ հարուստ երկրները շարունակում են ավելացնել կապիտալը։

«Եթե հստակ լինեմ, ապա նկատի ունեմ, որ 2035 թ.–ին աշխարհի գրեթե ոչ մի երկիր, անգամ հաշվի առնելով գնաճը, չի լինի այնքան աղքատ, որքան այն 35 պետությունները, որոնց Համաշխարհային բանկն այսօր դասակարգում է ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին», – գրում է Գեյթսը։

Նրա խոսքերով` աշխարհի գրեթե ցանկացած պետություն այն ժամանակ կարելի կլինի դասակարգել կամ միջին եկամուտ ունեցող երկրների, կամ հարուստ պետությունների շարքին։ Նա կարծում է, որ աղքատ երկրներին կօգնի նրանց ավելի հաջողակ հարևանների փորձը, ինչպես նաև բժշկության, գյուղատնտեսության և թվային տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները։ Աղքատության դեմ պայքարում կարևոր գործոններ կլինեն նաև ներդրումները, որոնք անխուսափելիորեն կիրականացվեն այդ երկրներում որակյալ աշխատուժի թվի աճի, կրթության մատչելիության արդյունքում, նշում է Գեյթսը։

Մեկ այլ «առասպել», որի դեմ հանդես է եկել Գեյթսը, ԶԼՄ–ներում տարածված պատկերացումն է, թե աղքատ երկրներին տրամադրվող միջազգային օգնությունը հաճախ միջոցների զուր վատնում է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: