478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները նախորդ տարվա 11 ամսում ավելացել են շուրջ 10,1%–ով և 1,4 մլրդ դոլար են կազմել. ԿԲ
11:24
16 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2013թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց անունով դրամային փոխանցումները կազմել են ավելի քան 1 445,9 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2012թ.-ի նույն ժամանակահատվածի դիմաց ավելանալով 10.1%–ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 85,9 տոկոս։

Միաժամանակ, 2012 թվականի տվյալներով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը կազմել է երկրի ՀՆԱ–ի 14.1 տոկոսը (1.4 մլրդ դոլար)։ Դրամական միջոցների հոսքը դեպի ՌԴ 11 ամսում կազմել է 161,5 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,9 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը կազմել է 1 284,4 մլն` ավելանալով 10,3 տոկոսով։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները հաշվետու տարվա հունվար–նոյեմբերին կազմել են մոտ 147,3 մլն դոլար` նախորդ տարվա 140 մլն դոլարի դիմաց, իսկ հանրապետությունից ՌԴ արտահոսքը` 15,5 մլն դոլար` 17,2 մլն դոլարի դիմաց։

ԿԲ տվյալներով, 2013 թվականի հունվար–նոյեմբերին երկիր կատարած դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 1 682  մլն դոլար (աճը`  9,8%), իսկ հանրապետությունից արտահոսքը` մոտ 289,7 մլն դոլար (աճը` 10,2%)։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։