483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի` ԱՊՀ նախագահության շրջանակում Ազատ առևտրի գոտու վերաբերյալ նախաձեռնությունները կարող են հակասել ՄՄ–ին. փորձագետ
19:25
15 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախաձեռնությունները ԱՊՀ շրջանակում` Ազատ առևտրի գոտու նոր պայմանագրի վերաբերյալ, կարող են հակասել Համագործակցության մի շարք անդամ–երկրների Մաքսային միության ինտեգրացիոն նախագծին, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Չորս տարի առաջ է ստեղծվել ՄՄ–ն, և միայն ավելի ուշ են մտածել և որոշել, որ անհրաժեշտ է վերադառնալ տնտեսական ինտեգրման առաջին ձևին, և ստորագրել են փաստաթուղթ` «Ազատ առևտրի գոտի» անվանումով»,– հայտնեց Մանասերյանը Մոսկվա –Կիև – Քիշնև – Երևան – Աստանա «Ուկրաինայի նախագահությունն Անկախ պետությունների համագործակցությունում. Փորձագետների տեսակետը» թեմայով տեսակամուրջում։

Մանասերյանն ավելացրեց, որ Ուկրաինայի` 2014 թվականի հունվարի 1–ից ԱՊՀ–ն նախագահելու ընթացքում կարող են հակասություններ ծագել ԱՊՀ և ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) շահերի միջև։

Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ԱՊՀ շրջանակներում ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18–ին ութ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի միջև։

ԱՊՀ շրջանակում ԱԱԳ մասին պայմանագիրն անհրաժեշտ պայմաններ կապահովի ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու լիարժեք և արդյունավետ գործունեության համար և բարենպաստ պայմաններ կստեղծի ինտեգրման հետագա խորացման համար Համաշխարհային առևտրային կազմակերպության նորմերի հիման վրա։

Նման համաձայնագրերին բնորոշ ներկրման տուրքերի` չեղյալ հայտարարելու մասին դրույթներին զուգընթաց պայմանագրում նախատեսվում են կողմերի` ոչ սակագնային կարգավորման կանոնների անխտիր կիրառում, ազգային ռեժիմի տրամադրում, ինչպես նաև սուբսիդավորման բնագավառում հստակ, համաշխարհային պրակտիկային համապատասխան կանոններ երաշխավորող պարտավորություններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։