480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը միացվել է ՀՀ էներգահամակարգին. ՀայՌուսգազարդ
16:10
18 Հունվարի 2012

Հայաստանում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը չորեքշաբթի միացվել է Հայաստանի էներգահամակարգին, հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական տեղեկատվության գործակալությունը՝ հղում անելով «Հրազդան-5»-ում շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին:

«Այսօր տեղական ժամանակով ժամը 14:00-ին «Հրազդան-5»-ը միացվել է էներգահամակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ էներգաբլոկում շարունակվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլը:
«Հրազդան-5» էներգաբլոկի վերականգնման ներդրումային ծրագիրը, վերջին տվյալներով, 456 մլն դոլար է կազմում։

Ավելի վաղ «ՀայՌուսգազարդը» տեղեկացրել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Հրազդան-5»-ում համալիր փորձարկում է իրականացվել, որը շարունակվել է 72 ժամվա ընթացքում բեռնվածությամբ սարքավորման անընդհատ աշխատանքի պայմաններում:

Հրազդան-5-ում ներդրվում է շոգետուրբինների և գազատուրբինների համադրման տեխնոլոգիա, ինչը բացառիկ կդարձնի կառույցը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում: Էներգաբլոկի հզորությունը տվյալ տեխնոլոգիայի շնորհիվ կկազմի 480 ՄՎտ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Վալերի Գոլուբևը, Հրազդան ՋԷկ-ի 5-րդ էներգաբլոկը, որը շինարարության փուլում է գտնվում, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի՝ որպես հանրապետության գործընկերոջ, և ողջ Հարավային Կովկասի համար։

Հրազդան ՋԷԿ-ը ՌԴ-ի սեփականությանն է փոխանցվել Հայաստանի պետական պարտքի մասի մարման հաշվին՝ 31 մլն դոլար չափով։ 2006թ.-ին ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև համաձայնագիր է կնքվել, որի համաձայն՝ «ՀայՌուսգազարդը» Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ակտիվներ է ձեռք բերել՝ պարտավորվելով ավարտին հասցնել  դրա շինարարությունն ու արդիականացումը։

«Հրազդան-5» ծրագրի իրականացումը կապված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության հետ, որը կարևոր նշանակություն ունի։ Մասնավորապես, ըստ համաձայնագրի, էլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ, և այն Հայաստան ներմուծվող իրանական գազի համար վճարման միջոց կդառնա։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:-0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: