483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը 2011թ.-ին աճել է 13,3%-ով
14:10
16 Դեկտեմբերի 2011

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների միջին աշխատավարձը 2011 թվականի հոկտեմբերին հասավ 146 593 դրամի, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի շեմը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 

«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու պահին աշխատակիցների ամսական աշխատավարձը կազմում էր 74 500 դրամ: 2010 թվականի արդյունքներով միջին ամսական աշխատավարձի չափը 29 382 դրամ էր: Այսպիսով, սկսած 2008 թվականից աշխատավարձի միջին աճը կազմել է 96,8%»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս տարվա սկզբից «ՀԿԵ» ՓԲԸ-ի անձնակազմի աշխատավարձերի դրույքաչափերը վերանայվել են մի քանի անգամ: Այսպես, 2011 թվականի փետրվարի 1-ին լոկոմոտիվային դեպոյի վերանորոգողների համար սահմանվեցին  բարդության գործակիցները՝ պաշտոնական դրույքաչափի 1,6 չափով: 2011 թվականի մարտին փոխադրման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի և աշխատանքի որակի բարձրացման նպատակով «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարությունը որոշում էր ընդունել 30%-ով բարձրացնել լոկոմոտիվային բրիգադների ժամային դրույքաչափերը: Միևնույն ժամանակ, առանց  օգնականների աշխատող մեքենավարների ժամային դրույքաչափերը բարձրացվեցին 50%-ով:

Հուլիսի 1-ից 10%-ով աճեցին հիմնական մասնագիտությունների բանվորների ժամային դրույքաչափերը: Նման որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում գնաճի և սպառողական գների 9,9%-նոց աճի պատճառով: Իսկ օգոստոսին 10%-ով էին բարձրացվել կայարանապետերի, կայարանի հերթապահների, մանևրային դիսպետչերների աշխատավարձերը:

Այս տարվա դեկտեմբերին 40%-ի չափով հավելավճարներ սահմանվեցին միավորված կայարանների պետերի համար՝ սպասարկման տարածքների լայնացման պատճառով: Նաև 20%-ով աճեցին հենակետային կայարանների պետերի, 10%-ով՝ հենակետային կայարանների հերթապահների, 20%-ով՝ ավագ հանձնող-ընդունողների և հանձնող-ընդունողների, ավագ ապրանքային գանձապահների և գանձապահների, տեխնիկական գրասենյակների պետերի և օպերատորների աշխատավարձերը:

Միջին օղակի դերի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ից բարձրացվեցին ՀԿԵ մի շարք աշխատողների դրույքաչափերը: Օրինակ, մեքենավար-ինստրուկտորների դրույքաչափերը կազմեցին 150 000 դրամ, լոկոմոտիվային և վագոնային դեպոների ավագ վարպետների դրույքաչափերը՝ 140 հազար դրամ, լոկոմոտիվային և վագոնային դեպոների վարպետների դրույքաչափերը՝ 130 հազար դրամ, ահազանգման, կենտրոնացման և արգելափակման, կապի ավագ էլեկտրամեխանիկների աշխատավարձն ավելացավ մինչև 130 000 դրամ, կոնտակտային տարածքային ցանցերի պետերի աշխատավարձերը՝ մինչև 120 000 դրամ: Լոկոմոտիվային և վագոնային դեպոների ընդունողների աշխատավարձը բարձրացվեց մինչև 120 000 դրամ, ահազանգման, կենտրոնացման և արգելափակման, կապի ավագ էլեկտրամեխանիկների, գծային, մեքենաների և սարքավորումների, ԳՄԿ վարպետների աշխատավարձը բարձրացվեց մինչև 110 000 դրամ, իսկ ավտոմատացման, տելեմեխանիկայի և կապի էլեկտրամեխանիկների աշխատավարձը՝ մինչև 100 000 դրամ:   

Ընկերության մամուլի ծառայությունը նշում է, որ աշխատավարձերի ավելացման քաղաքականությունը ՀԿԵ-ի սոցիալական քաղաքականության գերակայություններից է, քանի որ երկաթուղայինների ծանր աշխատանքը համապատասխան խրախուսում է պահանջում:

Այդ քաղաքականությունը շարունակվելու է նաև 2012 թվականին:
Օրինակ, 2012 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ամեն ամիս 30 000 դրամի չափով հավելավճար կստանան Ընկերության երիտասարդ մասնագետները, ովքեր աշխատանքի են ընդունվել 2010-2011 թվականներին: Նման քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է երիտասարդ մասնագետների խթանմանն ու կորպորատիվ վարքագծի ձևավորմանը:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել է ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: