486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ ՓԲԸ-ի՝ 2012 թվականի ներդրումների ընդհանուր ծավալը 1150,49 միլիոն ռուբլի կկազմի
20:29
12 Դեկտեմբերի 2011

Համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ 2012 թվականի համար հաստատված ներդրումային ծրագրի՝ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 1 150,49 մլն ռուբլի, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նախորդ ուրբաթ Խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստի արդյունքները:

«Ներդրումային ծրագրի ծախսերը 2012 թվականին կազմելու են 1 017,14 մլն ռուբլի, իսկ շահագործման կհանձնվեն 1 050,52 մլն ռուբլի արժողությամբ հիմնական ֆոնդեր: Նման չափանիշները թույլ կտան կատարել 2008-2012 թթ. ՀԿԵ ներդրումային ծրագիրը 100,4%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ:   

Հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ՀԿԵ ՓԲԸ-ի 2011 թվականի 9 ամսվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:  Նա ընդգծեց, որ 2011 թվականի արդյունքներով ընկերությունը դուրս է գալու առանց կորուստների աշխատանքի մակարդակի:

Խորհուրդը հաստատեց նաև ՀԿԵ 2012 թվականի բիզնես-նախագիծը (բյուջեն), որտեղ ներկայացված են Ընկերության եկամուտները, ծախսերը և շահույթը:

Համաձայն 2011-2013 թթ.-ի ՀԿԵ արտադրանքի ինքնարժեքի նվազեցման ծրագրի՝ նախատեսված է, մասնավորապես, շահագործման աշխատանքի տեխնոլոգիայի և կառավարման գործընթացի արդիականացումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացումը, արտադրության և աշխատանքի օպտիմալացումը, նյութերի և ծառայությունների գնման համար ծախսերի կրճատումը:

ՀԿԵ նոր ապրանքանիշի հաստատման հարցի վերաբերյալ Տնօրենների խորհուրդը որոշեց հաստատել Ընկերության նոր ապրանքանիշը՝ հաշվի առնելով լրամշակման և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տարբերանշանի ավելացման անհրաժեշտությունը:
ՀԿԵ ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ, «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը բարձր գնահատեց Ընկերության 2011 թվականի աշխատանքի արդյունքները: Իսկ ՀԿԵ բարձր ցուցանիշներ ապահոված աշխատողները կստանան պարգևատրումներ:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: